Իրանի և Հայաստանի միջև նոր կամուրջ կստեղծվի. ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար
Իրանը և Հայաստանը նոր սահմանային կամուրջ ստեղծելու վերաբերյալ քննարկում են անցկացրել։ Այս մասին «Հյուսիս-hարավ» միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողության բացման ժամանակ հայտարարեց ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բեզրփաշը։
ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի խոսքով` ներկա հայ–իրանական սահմանի կամուրջը բավական չէ այդ մեծ ծավալի արտաշրջանառության համար։
«Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ կամրջի կառուցման հետ կապված աշխատանքային խումբ ձևավորենք և քննարկումները կսկսենք այդ կամրջի շինարարության համար»,–ասաց նա։
Բեզրփաշն ընդգծեց, որ դա կարող է իր նպաստը բերել հայ–իրանական տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Խոսքը նաև ենթակառուցվածքի ոլորտում այլ ծրագրերի իրականացմանն է վերաբերում։
Միևնույն ժամանակ նա հավելեց, որ իրանական կողմի ընկերությունները պատրաստակամ են աջակցել հայկական կողմին տարբեր ծրագրերում։
«Ցանկացած հայկական ընկերություն, որ պատրաստ կլինի Իրանում բնակարանաշինության և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված լինել, մենք մեծ սիրով պատրաստ ենք աջակցել նրանց»,–հավելեց նա։
Նշենք, որ Հայաստանի և Իրանի միջև ներկայիս կամուրջը կառուցվել է 1995 թվականին, Արաքս գետի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և Մոսկվայի դերակատարմանը
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և Մոսկվայ...
Տոյվո Կլաարը` Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, թե հոկտեմբ...
Երևանի ավագանու ՔՊ և «Մայր Հայաստան» խմբակցությունների մի խումբ անդամներ վայր են դրել իրենց մանդատները
Երևանի ավագանու ՔՊ և «Մայր Հայաստան» խմբակցությունների մի խումբ անդամներ վայր են դրել իրենց մանդատները: «Մայր Հայաս...
Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. Վահան Կոստանյան
ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, թե Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի առա...