ԱՄՆ-ն չպետք է զոհաբերի Իսրայելին հանուն Ուկրաինայի․ The Hill
Վաշինգտոնը չպետք է կրճատի Իսրայելին տրամադրվող օգնությունը հանուն Ուկրաինային աջակցելու՝ հաշվի առնելով այդ երկրների հետ դաշնակցային հարաբերությունների տարբեր աստիճանները։ Նման հայտարարությամբ են հանդես եկել ամերիկացի սենատոր Դևիդ Վենսը և «Ժառանգություն» հիմնադրամի նախագահ Քևին Ռոբերթսը, որոնք հոդված են գրել The Hill թերթի համար:
Հրապարակման մեջ ասվում է, որ սխալ կլինի դադարեցնել Թել Ավիվին տրամադրվող օգնությունը՝ հանուն Կիևի լրացուցիչ ֆինանսավորման։ Հանրապետականի կարծիքով՝ ԱՄՆ Քոնգրեսը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի Իսրայելի իրավիճակին, անհրաժեշտ է առանձին քննարկում և քվեարկություն:
Հոդվածի հեղինակները հիշեցնում են, որ Իսրայելը Վաշինգթոնի պատմական գործընկերն է և նրա առանցքային դաշնակիցը Մերձավոր Արևելքում, իսկ Ուկրաինան նույնիսկ ՆԱՏՕ-ում չէ: Վենսը և Ռոբերթսը ուշադրություն են դարձրել նաև այն հանգամանքին, որ Իսրայելը հարուստ հարևաններ ունի, բայց նրանք չեն պատրաստվում օգնել: Ամբողջ հույսը ԱՄՆ-ն է։
«Իսկ ահա ԵՄ հարուստ երկրները, հատկապես՝ Գերմանիան և Ֆրանսիան, կարող են Ուկրաինային զգալիորեն ավելի շատ օգնություն տրամադրել»,- ասվում է հոդվածում։
Նմանատիպ հոդվածներ
ՄԱԿ-ի ղեկավար Անտոնիո Գուտերեշին կոչ են արել անհապաղ հրաժարական տալ
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը Գիլադ Էրդանը կազմակերպության ղեկավար Անտոնիո Գուտերեշին կոչ է արել անհապաղ հրաժարական տալ․ «ՄԱԿ...
Ռшզմական գործողությունները սկսվելուց ժամեր անց հասկացա, որ մենակ ենք․ ԱՀ նախագահ
Ռազմական գործողությունները սկսվելուց ժամեր անց հասկացա, որ մենակ ենք ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Ռուսական կողմը դիտորդի...
Վլադիմիր Պուտինը նոր օրենք է ստորագրել
Նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը տուգանքներ է սահմանում սպառողներին հավելյալ ծառայությունների և ապրանքներ...
Ի՞նչու վարչապետը մեկնեց Գրանադա, եթե Ալիևը չէր գալու․ պատասխանում է Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է այն հարցին թե ի՞նչ տվեց Գրանադայում հանդիպումը։ Ի՞նչու վարչապետը մասնակցեց հան...