Ադրբեջանն օգտվել է անորոշ իրավիճակից՝ հակամարտությունը հարկադիր միջոցներով լուծելու համար. ՄԱԿ-ում ՀՀ դեսպան
Տարածաշրջանային կարգավորումները կարող են էական դեր խաղալ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում՝ գործելով վեճերի խաղաղ լուծման և կոնֆլիկտային իրավիճակների լուծման և կանխարգելման օգտին:
Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը՝ «Խաղաղություն երկխոսության միջոցով. տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և երկկողմ կարգավորումների ներդրումը վեճերի կանխարգելման և խաղաղ լուծման գործում» խորագրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը:
Դեսպանի խոսքով՝ Ադրբեջանն օգտվել է անորոշ իրավիճակից՝ հակամարտությունը հարկադիր միջոցներով լուծելու համար: Նա նաև հիշեցրել է Ադրբեջանի կողմից ամիսներ շարունակ Լաչինի միջանցքի շրջափակման մասին, որով Բաքուն խախտել է ոչ միայն իր միջազգային պարտավորությունները, այլև Արդարադատության միջազգային դատարանի որոշումները:
«Միայն այն ժամանակ, երբ ԼՂ-ն լիովին հայաթափվեց, Ադրբեջանը թույլ տվեց ՄԱԿ-ին կատարել իր առաջին այցը Լեռնային Ղարաբաղ: Ակնհայտ է, որ միակ նպատակը ՄԱԿ-ի առաքելության աշխատանքը շահարկելն է՝ փորձելով քողարկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների զանգվածային խախտումները, այդ թվում՝ սովի մատնումը, ռմբակոծությունները և բռնի տեղահանումը»,- նշել է դիվանագետը:
Նա հիշեցրել է նաև Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ-ի բանաձևերը, որոնք խստորեն դատապարտել են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիան՝ քաղաքացիական բնակչությանը վտարելու համար հարկադրանքի միջոցների կիրառումը համարելով մարդկության դեմ հանցագործություն:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ի բանակը պատրաստ է գործել, եթե հակամարտության մեջ նոր մասնակիցներ հայտնվեն. Լլոյդ Օսթին
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են «գործել», եթե մեկ այլ երկիր միջամտի...
Թուրքիան Իսրայելին ռազմական հանցագործ կհայտարարի. Էրդողան
Թուրքիան Իսրայելին ռազմական հանցագործ կհայտարարի: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՝ Ստամբուլու...
«Ամերիկյան ուժ. անփոխարինելի, թե՞ անարդյունավետ». The Economist-ի շապիկին Ջո Բայդենն է շրջապատված հրթիռներով
«Ամերիկյան ուժ. անփոխարինելի, թե՞ անարդյունավետ». The Economist-ն այսօր գլխավոր հոդվածի նման վերնագիր է ընտրել: Իսկ շապի...
Մենք աջակցում ենք Պաղեստինին. Չեչնիայի ղեկավար
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կոչ է արել համաշխարհային հանրությանը միաձայն արդար որոշում կայացնել Պաղեստինում տիրող ի...