Իրավիճակը թեժանում է․ ՌԴ ԱԳՆ-ն դիմել է իր քաղաքացիներին
Մերձավոր Արևելքում իրավիճակը թեժանում է։ Իսրայելի տարածքի հրետակոծությունը, հրթիռա–ռումբային հարվածները Գազայի հատվածի հյուսիսային և այլ շրջանների վրա, ինչպես նաև զինված միջադեպերը Լիբանանի և Իսրայելի միջև «կապույտ գծի» տարածքում շարունակվում են։ Զոհերի ու վիրավորների թիվն աճում է։ Ամբողջ աշխարհում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունենում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Այս կապակցությամբ մենք խստորեն խորհուրդ ենք տալիս Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին զերծ մնալ տարածաշրջան մեկնելուց, հատկապես Իսրայել, Լիբանան, Հորդանան և պաղեստինյան տարածքներ: Այս երկրներով ճանապարհորդելիս պահպանեք առավելագույն զգուշություն և անձնական անվտանգության ուժեղացված միջոցառումներ, խուսափեք կոնֆլիկտային և ռիսկային տարածքներից, հետևեք տեղի իշխանությունների խորհուրդներին, ինչպես նաև Ռուսաստանի արտասահմանյան առաքելությունների հաղորդագրություններին:
Եգիպտոսի և Իսրայելի իշխանությունների հետ սերտ աշխատանքը շարունակվում է՝ ապահովելու Ռուսաստանի քաղաքացիների ելքը, ովքեր օգնություն են խնդրել Գազայի հատվածից տարհանման հարցում:
Մենք մշտապես վերահսկում ենք տարածաշրջանում օդային երթեւեկության հետ կապված իրավիճակը։ Իսրայելից, Լիբանանից, Հորդանանից և այլ երկրներից կանոնավոր ավիաընկերությունների թռիչքների հնարավորությունները մնում են հասանելի: Այսպիսով, հոկտեմբերի 9-ից Թել Ավիվից Ռուսաստան է ժամանել մոտ 6 հազար մարդ»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՄԱԿ-ի ղեկավար Անտոնիո Գուտերեշին կոչ են արել անհապաղ հրաժարական տալ
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը Գիլադ Էրդանը կազմակերպության ղեկավար Անտոնիո Գուտերեշին կոչ է արել անհապաղ հրաժարական տալ․ «ՄԱԿ...
Ռшզմական գործողությունները սկսվելուց ժամեր անց հասկացա, որ մենակ ենք․ ԱՀ նախագահ
Ռազմական գործողությունները սկսվելուց ժամեր անց հասկացա, որ մենակ ենք ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Ռուսական կողմը դիտորդի...
«Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով». Նիկոլ Փաշինյան
Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վ...
Ի՞նչու վարչապետը մեկնեց Գրանադա, եթե Ալիևը չէր գալու․ պատասխանում է Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է այն հարցին թե ի՞նչ տվեց Գրանադայում հանդիպումը։ Ի՞նչու վարչապետը մասնակցեց հան...