«Արցախի Հանրապետությունը լուծարված չի». Շահրամանյան
«Արցախի Հանրապետությունը լուծարված չի». հայտարարել է Ղարաբաղի վերջին ղեկավար Սամվել Շահրամանյանը՝ բողոքի ցույց անող ղարաբաղցիների հետ հանդիպմանը․ «Մարդ կա՞, որ այդ փաստաթուղթը տեսել է»,- ասել է նա։
Շահրամանյանը վստահեցրել է, որ այդ փաստաթղթի և՛ դրական կողմերին է տեղյակ, և՛ բացասական․ «Ոչ մի փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը։ Սրա պատասխանը տալու եմ հանրային ձևով՝ Հ1–ի տաղավարում։ Առաջիկայում ես այս բոլոր հարցերին կանդրադառնամ»,- ասել է նա՝ հավելելով, որ իր հրամանագիրն ընդունել է ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով
«Ոչ մեկի մոտ թող կասկած չառաջանա․ եթե իմանայինք, որ կարող ենք հաղթել այդ ռազմական գործողություններում, մինչև վերջ կգնայինք, չէինք կանգնի։ Մենք խնայել ենք մեր տղաներին, խնայել ենք քաղաքացիական բնակչության կյանքը։ Մի ժամ հետո կանգնեց պատերազմը, թե չէ մտնելու էին քաղաք»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի ավագանու ՔՊ և «Մայր Հայաստան» խմբակցությունների մի խումբ անդամներ վայր են դրել իրենց մանդատները
Երևանի ավագանու ՔՊ և «Մայր Հայաստան» խմբակցությունների մի խումբ անդամներ վայր են դրել իրենց մանդատները: «Մայր Հայաստան»...
Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. Վահան Կոստանյան
ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, թե Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի առա...
Վրաստանը հայտարարել է հնարավոր միջուկային պատերազմի նախապատրաստման մասին
Վրաստանի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում տարածաշրջանում միջուկային զենքի հնարավոր կիրառմանը նախապատրաստվելու համ...
Երևանը Թեհրանից «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման հրավեր է ստացել
Պաշտոնական Երևանը Թեհրանից «3+3» ձևաչափով արտգործնախարարների մակարդակով հանդիպման հրավեր է ստացել։ Մինչ երեկ ադրբեջանակա...