ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գաղտնալսված զրույց. ինչ են խոսում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները Գազայի հիվանդանոցի վերաբերյալ
Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է ձայնագրություն, որում, հրեական կողմի պնդմամբ, ներկայացված է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման երկու ներկայացուցչի գաղտնալսված զրույցը: Դրանում նրանք, իբրև, քննարկում են «Իսլամական ջիհադ»-ի հրթիռի անհաջող արձակումը և դրա ընկելը Գազայի հատվածում հիվանդանոցի վրա: Այս մասին հայտնում է timesofisrael.com-ը:
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին մեղադրել է ԶԼՄ-ներին «ՀԱՄԱՍ-ի չստուգված պնդումները, ստեր» տարածելու համար:
«Ես ուզում եմ մի բան հստակեցնել. անհնար է իմանալ, թե ինչ է տեղի ունեցել այնքան արագ, որքան ՀԱՄԱՍ-ը պնդում էր, որ գիտի», - ասել է նա:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հերքել է այն պնդումները, թե իսրայելցի զինվորականներն են պատասխանատու Գազայի հիվանդանոցի վրա հարձակման համար։ Նրա խոսքով՝ հարյուրավոր կյանքեր խլած պայթյունն ահաբեկիչների ձեռքի գործն է։
Երեկ երեկոյան Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցներից մեկին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով ավելի քան 500 մարդ է զոհվել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը մեկ օրում գրոհել է Գազայի հատվածի ավելի քան 450 թիրախի վրա
Իսրայելական զինվորականները մեկ օրում հարձակվել են Գազայի հատվածում 450 արմատական թիրախների վրա։ Այս մասին հայտնում է Ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը մեկնաբանել է Գազայի հիվանդանոցում տեղի ունեցածը
Գազայում տեղի ունեցած ողբերգությունը պետք է ազդանշան լինի այն մասին, որ հակամարտությունը Մերձավոր Արևելքում պետք է ավարտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրթիռակոծվել է Գազայի կենտրոնում գտնվող դպրոցը. կան տասնյակ զոհերի և վիրավորներ
Գազայի կենտրոնում հրթիռը հարվածել է Ալ-Մաղազի ճամբարում գտնվող դպրոցին, տեղական լրատվամիջոցները հաղորդում են տասնյակ զոհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեղերը չեն բավականացնում․ ինչպես է աշխատում Գազայի հատվածի հիվանդանոցը
Գազայի «Աշ-Շիֆա» հիվանդանոցում տեղերը չեն բավականացնում, մարդկանց ստիպված տեղավորում են հատակին։ Տեղեկությունը հայտնել է...