Բաքվի բարբարոսական վարչախումբը շարունակում է մնալ Իսրայելի հիմնական դաշնակիցը․ Վարդան Ոսկանյան
Գազայի հիվանդանոցի վրա մահաբեր հարձակումից հետո, երբ արդեն նույնիսկ Էրդողանական վարչախումբը և Պակիստանն են ստիպված խիստ հռետորաբանությամբ հանդես գալ Թել-Ավիվի հասցեին, իսկ մահմեդական պետություններում նաև զանգվածային բողոքի ցույցեր են, Բաքվի բարբարոսական վարչախումբը շարունակում է մնալ Իսրայելի հիմնական դաշնակիցը և պլացդարմը իսլամադավան բնակչություն ունեցող երկրների շարքում, ընդգծում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Բազմաթիվ անգամներ կրոնական գործոնը Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ օգտագործել փորձած Բաքվի երեսպաշտ վարչախումբն այժմ քար լռություն է պահպանում Գազայում ոչ միայն հիվանդանոցի, այլ նաև մզկիթի վրա հրթիռային հարձակումների կապակցությամբ, ինչը հնարավորություն է ճիշտ աշխատանքի դեպքում այս արհեստածին կազմավորումը իսլամական աշխարհում բարոյազրկելու ու «հերձվածող» դարձնելու և առանց դաշնակից թողնելու գործում։
Հայաստան պետություն-ամրոցի գաղափարը պետք է ենթադրի ոչ միայն մեր հզորացում և ամրապնդում, այլ նաև թշնամու հնարավորին թուլացում և մեկուսացում, իսկ այդպիսի հնարավորություններ կան և դեռ էլի լինելու են»,- գրել է Վարդան Ոսկանյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՄԱԿ-ի ղեկավար Անտոնիո Գուտերեշին կոչ են արել անհապաղ հրաժարական տալ
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը Գիլադ Էրդանը կազմակերպության ղեկավար Անտոնիո Գուտերեշին կոչ է արել անհապաղ հրաժարական տալ․ «ՄԱԿ...
«Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով». Նիկոլ Փաշինյան
Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վ...
Ի՞նչու վարչապետը մեկնեց Գրանադա, եթե Ալիևը չէր գալու․ պատասխանում է Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է այն հարցին թե ի՞նչ տվեց Գրանադայում հանդիպումը։ Ի՞նչու վարչապետը մասնակցեց հան...
Քաղաքապետ ընտրվեց․ «ՔՊ» ու «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին
Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին․ քաղաք...