«Եթե ինչ-որ բան հանձնվում է, պետք է կարողանանք նաև ստանալ, Ադրբեջանում է նաև Արծվաշենը». ՔՊ պատգամավոր
Խաղաղության պայմանագրի կնքման համար կարևորը վայրը չէ, այլ՝ բովանդակությունը։ Գրանադայի բովանդակությունը, իմ տպավորությամբ, բխում է Հայաստանի շահերից, այնտեղ արձանագրվեց ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը, քարտեզները, որով անցնելու է ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանը, և ճանապարհների ապաշրջափակումը ՀՀ-ի սուվերենությամբ։ 24News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
«Մոսկովյան բովանդակությունը խաղաղության պայմանագրի հետ կապված, չգիտենք ինչպիսին է, եթե այն նույնն է, ինչ Գրանադայինը, խնդիր չկա։
Գրանադայում եվրոպական երկրների ղեկավարները հաստատեցին, որ ընդունում են Հայաստանի 29,800 քկմ տարածքը, եթե ինչ-որ բան հանձնվում է, պետք է կարողանանք նաև ստանալ, Ադրբեջանում է նաև Արծվաշենը։ Եթե ՌԴ-ն էլ է ընդունում, որ քարտեզներով Հայաստանը 29,800 քկմ տարածք ունի, ուրեմն աջակցում են այդ օրակարգին»,- ավելացրել է պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
«Դու չես կարող սրանից հրաժարվել». Վարդան Օսկանյանը` Փաշինյանին
Այսօր իրավիճակ է փոխվել, այսօր օրակարգը ինքնաբերաբար է փոխվել, օրակարգային նոր հարցեր կան: Առաջին հարցը, դա արցախահայութ...
Սամվել Բաբայանի հայտարարությունների և հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել
Իրավապահները քրեական գործ են հարուցել Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի՝ Հայաստանի Հանրային հեռուստաըն...
Մեցոլան` Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին
Եվրախորհրդարանը քաղաքական մարմին է և հետևողական է լինելու երեք սկզբունքների իրականացման ապահովմանը։ Ստրասբուրգում ՀՀ վար...
Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարել է նախագահին իմփիչմենթի ենթարկելու հայցը
Վրաստանի Սահմանադրական դատարանը վճռել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է երկրի Սահմանադրությունը։ Այս մասին գրո...