Արտակ Գալստյանի կնոջն ազատ արձակելու որոշումը տեղի է ունեցել իմ՝ քաղաքապետ ընտրվելուց առաջ. Ավինյան

Ես հատուկ ճշտել եմ, «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի կնոջ խափանման միջոցի փոփոխությունը տեղի է ունեցել իմ՝ քաղաքապետ ընտրվելուց առաջ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
 

«Այդ դատական նիստն անկախ է եղել քաղաքական պրոցեսից։ Մենք ունենք 5 քաղաքական ուժեր, որոնք անցել են Երևանի ավագանի, և ամեն մի ուժ իր դիրքորոշումը հրապարայնորեն ինչ-որ մի փուլում հայտնել է։ Ակնհայտ էր, որ այնտեղ միասնության որևէ եզր գտնել չէր լինի, որովհետև այնտեղ նույնիսկ մի քիչ ապաքաղաքական խոսակցություններ էր գնում։ Մենք և «Հանրապետություն» կուսակցությունները կազմել ենք դաշինք գաղափարական հենքի վրա։ Այդ քրեական գործով տեղի են ունեցել այլ դատական նիստեր ևս, որտեղ այլ որոշումներ են կայացվել, այսինքն՝ կալանքներ են երկարարձգվել։ Ոչ մի պայմանավորվածություն չի եղել»,- ասել է Ավինյանը։
 

Նշենք, որ Տիգրան Ավինյանը քաղաքապետ է ընտրվել 32 կողմ ձայներով: Ավագանու նիստում քվորում ապահովելու համար ՔՊ-ի եւ «Հանրապետության» մանատները բավարար չէր, պետք էր ավագանու առնվազն եւս մեկ անդամի ներկայություն: «Մայր Հայաստան» եւ «Ազգային առաջընթաց» խմբակցությունները բոյկոտել էին նիստը եւ եթե «Հանրային ձայնը» եւս բոյկոտեր, ապա քվորում չէր ապահովվի, ինչը կնշանակեր նոր ընտրությունների անցկացում:

Քաղաքականություն