Սա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզոր Իրանից. Փեզեշքիանի հայտարարությունը
Իրանի նախագահ Մասուդ Փեզշեքիանը X-ի իր էջում անդրադարձել է Իրանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված խաղաղության հուշագրին՝ այն որակելով որպես պատմական փաստաթուղթ և հաղորդագրություն հզոր Իրանից:
Մասուդ Փեզեքիանը գրել է. «Սա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզոր Իրանից. խաղաղությունը կհաստատվի փոխադարձ հարգանքի հովանու ներքո։ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ հավատարիմ է համաշխարհային խաղաղությանը՝ պահպանելով արժանապատվությունն ու անկախությունը, առաջընթացը և տարածաշրջանային համագործակցությունը»:
Հունիսի 18-ի գիշերը Իրանի և ԱՄՆ-ի միջև հեռակա կարգով ստորագրվել է հուշագիր, որով նախատեսվում է փետրվարի 28-ին մեկնարկած ռազմական հակամարտության ավարտը։ Փաստաթղթով նաև սահմանվում են ժամկետներ, որոնց համաձայն ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի նավագնացությունը Հորմուզի նեղուցում։
Բացի այդ, Իրանը ստանձնում է միջուկային զենք չստանալու պարտավորություն, իսկ իրանական միջուկային ծրագրի խնդիրը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով։ Այս ուղղությամբ կողմերը բանակցություններ կվարեն 60 օրվա ընթացքում։ Թեհրանի համար այս գործընթացի արդյունքը պետք է դառնա հակաիրանական պատժամիջոցների չեղարկումը։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել:Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցու...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջո...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...