Իսրայելի պատասխանը դուրս է գալիս ինքնապաշտպանության իրավունքից. Եգիպտոսի նախագահ
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին Կահիրեում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման գործողությունների դեմ Իսրայելի պատասխանը դուրս է գալիս նրա ինքնապաշտպանության իրավունքից։ Պետության ղեկավարի խոսքերը հեռարձակել է Al Arabiya հեռուստաալիքը։
«Իսրայելի պատասխանը գերազանցում է ինքնապաշտպանության իրավունքը և հավասարազոր է կոլեկտիվ պատժի»,- ասել է նա։
Եգիպտոսի նախագահը նաև կոչ է արել դյուրացնել Գազայի հատված մարդասիրական օգնության առաքումը։
Նախօրեին Արաբական պետությունների լիգայի (LAS) գլխավոր քարտուղարի օգնական Հուսամ Զաքին ասել էր, որ մոտ ապագայում Գազայի հատվածում կարող է ուժի մեջ մտնել իսրայելական և պաղեստինյան կողմերի միջև հումանիտար զինադադարը։ Նրա խոսքով՝ Կահիրեն ներկայումս գործադրում է բոլոր ջանքերը՝ Գազա մարդասիրական օգնություն հասցնելու համար։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Գալանտը խոստացել էր վերացնել ՀԱՄԱՍ-ի բոլոր արմատականներին։
Նմանատիպ հոդվածներ
Հստակ քայլեր են պետք. Ռուբինյանը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած՝ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ հրատապ...
Առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ. ԵԽԽՎ բանաձևը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
Քիչ առաջ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվու...
Պատրաստ ենք աշխատանքը շարունակել 3+3 ֆորմատում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրայինի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին` տեղափոխվել Թբի...
Ադրբեջանը Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ով է նա և ինչ կապեր ունի
Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Տեղեկություն...