Քերոբյանը՝ ռուսական շուկայում հայ տնտեսվարողների՝ խնդիրների առաջ կանգնելու մասին տեղեկությունների վերաբերյալ
Հայ արտահանողները ռուսական շուկայում խնդիրներ չունեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ ռուսական շուկայում հայ տնտեսվարողները խնդիրների առաջ են կանգնում։
Նա ընդգծեց, որ հայկական ապրանքների մոտ 40 տոկոսը արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։
«Տնտեսվարողներն աշխատում են, ամեն ինչ նորմալ է։ Որևէ խնդիր չկա։ Լարսի անցակետում հերթ չկա։ Հիշեցնեմ, որ անցած տարվա հունիսից հետո, իմ ու ՌԴ էկոնոմիկայի և տնտեսական զարգացման նախարարի հետ պայմանավորվածություններից հետո Լարսի անցակետում բազմաթիվ նոր ուղիներ են բացվել, պրոցեսները հեշտացվել են։ Խնդիրը միայն 2 օր է եղել»,– ասաց Քերոբյանը։
Էկոնոմիկայի նախարարը նաև նշեց, որ հայկական շուկայում վառելիքի հետ կապված խնդիրներ չկան։ Նա հիշեցրեց, որ հայկական կողմը դիմել է բենզինի և դիզելային վառելիքի քվոտաների ավելացման խնդրանքով, ինչը մասամբ բավարարվել է:
Հիշեցնենք, որ կոնյակով բեռնված տասնյակ մեքենաներ սեպտեմբերի 25-ից մի քանի օր մնացել էին Վերին Լարսի անցակետում` սպասելով փորձաքննության պատասխանին։
Նմանատիպ հոդվածներ
Գազայի հատվածում միակ էլեկտրակայանը կարող է դադարեցնել աշխատանքը մի քանի ժամից
Գազայի հատվածում միակ էլեկտրակայանը կարող է դադարեցնել աշխատանքը 10-12 ժամից՝ վառելիքի պաշարների սպառման պատճառով։ Այս մ...
Պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի ֆոնին նավթը թանկացել է
Պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի ֆոնին նավթի համաշխարհային բորսայական գները թանկացել են 4%-ով։ Կիրակի երեկոյան նավթի...
Չինաստանը հետաքրքրված է Հայաստանում մի շարք արտադրություններ բացելու հարցում
Չինական կողմը հետաքրքրվածություն է հայտնել Հայաստանում ցեմենտի գործարանի բացման և տրակտորների արտադրություն հիմնելու, տր...
Ո՞րն է բենզինի շուկայում տեղի ունեցող գնային տատանումների պատճառները․ ՄՊՀ-ն պարզաբանում է
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բենզինի շուկայում տեղի ունեցող գնային տ...