Պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի ֆոնին նավթը թանկացել է
Պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի ֆոնին նավթի համաշխարհային բորսայական գները թանկացել են 4%-ով։
Կիրակի երեկոյան նավթի գներն աճել են, իսկ ԱՄՆ բաժնետոմսերի ֆյուչերսները նվազել են. սա առաջին արձագանքն է ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմին, հայտնում է CNN-ը։
Չնայած Իսրայելը նավթի խոշոր արտադրող չէ, նավթով հարուստ Մերձավոր Արևելքում լարվածության աճը սարսափեցրել է ներդրողներին, որոնք վերջին շաբաթներին արդեն վաճառել էին նավթը:
Կիրակի երեկոյան ԱՄՆ-ում նավթի գներն աճել են 4%-ով՝ հասնելով բարելի դիմաց 86 դոլարի։ Brent տեսակի նավթը նույնպես թանկացել է մոտ 4 տոկոսով՝ բարելի դիմաց վաճառվելով շուրջ 88 դոլարով:
SPI Asset Management-ի կառավարիչ գործընկեր Սթիվեն Իննեսն ասում է, որ աճը, հավանաբար, պայմանավորված է թրեյդերների շրջանում «Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական էսկալացիային արձագանքելու «առաջինը գնիր, հետո հարցեր տուր» սկզբունքով: «Պատմական վերլուծությունը ցույց է տալիս, որ նավթի գները անշեղորեն աճել են Մերձավոր Արևելքի ճգնաժամից հետո», - գրել է նա:
Համաշխարհային ներդրողները մտավախություն ունեն, որ Մերձավոր Արևելքում երկարատև լարվածությունը կարող է վնասել համաշխարհային տնտեսության փխրուն վերականգնմանը:
Նմանատիպ հոդվածներ
Գազայի հատվածում միակ էլեկտրակայանը կարող է դադարեցնել աշխատանքը մի քանի ժամից
Գազայի հատվածում միակ էլեկտրակայանը կարող է դադարեցնել աշխատանքը 10-12 ժամից՝ վառելիքի պաշարների սպառման պատճառով։ Այս մ...
Ո՞րն է բենզինի շուկայում տեղի ունեցող գնային տատանումների պատճառները․ ՄՊՀ-ն պարզաբանում է
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բենզինի շուկայում տեղի ունեցող գնային տ...
«Ֆուկուսիմա-1» ատոմակայանում ռադիացիայից մաքրված ջրի երկրորդ խմբաքանակը սկսել է բաց թողվնել օվկիանոս
«Ֆուկուսիմա-1» ատոմակայանում ռադիացիայից մաքրված ջրի երկրորդ խմբաքանակը սկսել է բաց թողվնել օվկիանոս։ Այս մասին հայտարար...
Քերոբյանը՝ ռուսական շուկայում հայ տնտեսվարողների՝ խնդիրների առաջ կանգնելու մասին տեղեկությունների վերաբերյալ
Հայ արտահանողները ռուսական շուկայում խնդիրներ չունեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քե...