Ալիևը Հայաստանից 8 գյուղ է պահանջում
«Գրանադայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով ընդունված քառակողմ (ԵՄ-Հայաստան-Ֆրանսիա-Գերմանիա) հայտարարության մեջ իմ բացակայության պայմաններում Ադրբեջանին հիշատակելը ճիշտ մոտեցում չէ»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում, հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը՝ հղում անելով Ալիևի աշխատակազմի մամուլի ծառայությանը։
«Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայում կայացած հանդիպմանը՝ Ֆրանսիայի հայտնի դիրքորոշման պատճառով։ Հայաստանին զենք տրամադրելու Ֆրանսիայի ծրագրերը ոչ թե խաղաղությանն են ծառայում, այլ նոր առճակատմանը, և եթե տարածաշրջանում նոր առճակատում տեղի ունենա, ապա դրա պատճառը Ֆրանսիան է լինելու»,- ասել է Ալիևը։
Ինչ վերաբերում է քառակողմ հռչակագրին, ապա այն, ըստ Ալիևի, նույնպես չի նպաստելու տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը, քանի որ, նրա խոսքով, «Հայաստանն «օկուպացված» է պահում «ադրբեջանական» 8 գյուղեր»։
«Ադրբեջանի 8 գյուղ դեռևս Հայաստանի «օկուպացիայի» տակ է, անհրաժեշտ է դրանք «ապաօկուպացնել»,- ասել է նա։
Ալիևը Միշելի հետ զրույցում նշել է նաև, թե այժմ Ադրբեջանն Իրանի հետ փոխգործակցում է՝ տարածաշրջանային տրանսպորտային միջանցք ստեղծելու ծրագրի շուրջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շառլ Միշելն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։
Նմանատիպ հոդվածներ
Իրանն աջակցում է պաղեստինցիների հարձակումներն Իսրայելի վրա
Իրանն աջակցում է «Ալ-Աքսա ջրհեղեղ» օպերացիային, որը սկսել են Իսրայելում պաղեստինյան արմատականները: Այս մասին հայտարարել...
Երբ է Մոսկվան դիտարկում ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը
Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջ...
Փաշինյանը չի մասնակցելու Բիշքեքում կայանալիք ԱՊՀ նիստին
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովի և Հայաստանի...
Բաքուն 4 ամսով կալանավորել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի ու Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի նկատմամբ որպես խափանման...