Շառլ Միշելն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին նա գրել է X-ի իր էջում:
«Բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ` ես զանգահարեցի նախագահ Ալիևին, նրան փոխանցեցի ԵՄ հավատարմությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Վերահաստատեցի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, ինչպես նաև սահմանների սահմանազատման ուղղությամբ առաջընթացի անհրաժեշտությունը: Ընդգծեցի նաև ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում` երկարաժամկետ ապագայում»,– գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ով է նա և ինչ կապեր ունի
Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Տեղեկություն...
Փաշինյանին ինչ–որ մեկը դրսից չի բերել Ղարաբաղը հանձնելու համար. նրան ընտրել է հայ ժողովուրդը. Պուտինը՝ Մարգարիտա Սիմոնյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դրսից ինչ-որ մեկը չի բերել իշխանության՝ Ղարաբաղը հանձնելու համար, նա հայ ժողովրդի ընտրությո...
Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները. Կոլոննա
Ռուսաստանը չի հարգել իր պարտավորությունները նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության շրջանակներում։ Ռուսաստանի Դաշնությունը...
Պատրաստ ենք աշխատանքը շարունակել 3+3 ֆորմատում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրայինի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին` տեղափոխվել Թբի...