ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հեղուկ գազի լիցքավորման կետում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ
Հոկտեմբերի 4-ին, ժամը 23։06-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի հեղուկ գազի լցակայաններից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջերմուկի խճուղում գտնվող հեղուկ գազի լիցքավորման կետերից մեկում՝ մոտ 15 տոննա տարողությամբ հեղուկ գազի վերգետնյա ռեզերվուարում:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Տ. Բ.-ն (ծնված 1970 թ.), Ժ. Բ.-ն (ծնված 1991 թ.) և Մ. Մ.-ն (ծնված 1982 թ.) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները Տ. Բ.-ի և Ժ. Բ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Մ. Մ.-ինը՝ միջին ծանրության», -ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 47 քաղաքացի տարհանվել և տեղափոխվել է անվտանգ տարածք։
Տեսանյութը՝ Mediahub-ի։
[f4a3c167ed9b578ffd144769a5634146.jpg]
[167e991589097bfd4e2d2a602cc67a86.jpg]
[8fec889c1b3c3cb9d668c2a1fd24a97a.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին
Auroranews-ին ահազանգած քաղաքացին հայտնում է, որ Երևան-Սևան ավտոճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Վեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկրաշարժ՝ Աֆղանստանի արևմուտքում․ կան զոհեր և տուժածներ
Աֆղանստանի արևմուտքում տեղի է ունեցել 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ․ առնվազն 14 մարդ է մահացել։ Այս մասին հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկը ֆիքսել է Մեքսիկայում եկեղեցու փլուզման պահը․ 9 զոհ և 40 տուժած կա
Առնվազն 9 մարդ է մահացել Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգի Սյուդադ Մադերո քաղաքում եկեղեցու տանիքի փլուզման հետևանքով: Եվս 4...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորդառատ անձրևների պատճառով Ստամբուլի ծայրամասերը մնացել են ջրի տակ
Թուրքիայի հյուիսիս-արևմուտքում գտնվող Ստամբուլի ծայրամասերը մնացել են ջրի տակ: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցներ...