ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամերիկյան F-16 կործանիչը Սիրիայում առաջին անգամ խոցել է թուրքական ԱԹՍ

Ամերիկյան F-16 կործանիչն այսօր Սիրիայի տարածքում խոցել է թուրքական Anka-S անօդաչու թռչող սարքը, այն բանից հետո, երբ գնահատվել է, որ այն վտանգ է ներկայացնում տարածաշրջանում գտնվող ամերիկյան ուժերին:
 

Ավելի վաղ անօդաչու թռչող սարքը ռմբակոծել էր տեղի քրդական դիրքերը։

 

The Wall Street Journal–ի հաղորդմամբ՝ այս դրվագը, ամենայն հավանականությամբ, կվատթարացնի արդեն իսկ լարված հարաբերությունները Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև:

 

Նշվում է, որ ԱՄՆ-ն առաջին անգամ է խոցել թուրքական ինքնաթիռ: