Կասետային զինամթերքով գնդակոծություն, ԱԹՍ-ների հարձակում՝ ՌԴ Կուրսկի մարզում․ վիրավոր կա
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը հարձակվել են ենթակառուցվածքների օբյեկտների վրա Կուրսկի մարզի երեք շրջաններում: Այս մասին հայտնել է Կուրսկի մարզպետ Ռոման Ստարովոյտը։
«Այսօր գիշերը ուկրաինական անօդաչուները հարձակվել են ենթակառուցվածքների օբյեկտների վրա Սուջանի, Կորենևսկի, Գլուշկովսկի շրջաններում։ Կան հոսանքազրկումներ»,-նշել է Ստարովոյտը իր Telegram ալիքում։
Նա հավելել է, որ վթարային բրիգադներն արդեն սկսել են էլեկտրամատակարարման վերականգնումը:
Առավոտյան մարզպետը հայտարարել է, որ սահմանամերձ Ռիլսկ քաղաքը Ուկրաինայի կողմից գնդակոծվել է կասետային զինամթերքով։
«Միջին ծանրության բեկորային վնասվածքներ է ստացել մի կին, նա տեղափոխվել է Ռիլսկի կենտրոնական մարզային հիվանդանոց, նրան անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում: Վնասվել են քաղաքի տարբեր հատվածներում գտնվող տներ, շինություններ և ավտոմեքենաներ։ Հայտնաբերվել է նաև չպայթած զինամթերք, սակրավորներն աշխատում են»,-նշել է Ստարովոյտը։
Նրա խոսքով ՝ շրջում են տնետուն, բոլորին աջակցություն կցուցաբերեն վնասված գույքը վերանորոգելու համար: