Ռուսաստանը սկսել է տնտեսական պատժամիջոցնե՞ր կիրառել հայկական կոնյակի դեմ․ Bagramyan26
Ռուսաստանը սկսել է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ. առաջինը հայկական կոնյակն է։ Այս մասին գրում է Bagramyan26 տելեգրամյան ալիքը:
«Ըստ ստացվող տեղեկությունների՝ արդեն 2 շաբաթ է, ինչ Հայաստանից մոտ 60 բեռնատարներ են կայանված Վերին Լարսի անցակետում, որոնց արգելված է մեկնել Ռուսաստան։ Մեքենաները բեռնված են Հայաստանից Ռուսաստան արտահանվող կոնյակով, տարբեր արտադրողներից, այդ թվում՝ «Արարատ» և «Նոյ»»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ արգելքը պաշտոնապես հիմնավորվում է նրանով, որ իբր կոնյակը պետք է փորձաքննություն անցնի՝ դրա իսկությունը պարզելու համար։
Auroranews-ը փորձեց մեկնաբանություն կամ պարզաբանում ստանալ նշյալ ընկերություններից, սակայն կապ հաստատել չհաջողվեց: Նոր տեղեկություն ունենալու դեպքում կներկայացնենք:
Նմանատիպ հոդվածներ
Գազայի հատվածում միակ էլեկտրակայանը կարող է դադարեցնել աշխատանքը մի քանի ժամից
Գազայի հատվածում միակ էլեկտրակայանը կարող է դադարեցնել աշխատանքը 10-12 ժամից՝ վառելիքի պաշարների սպառման պատճառով։ Այս մ...
Մոլդովան այլեւս գազ չի գնի «Գազպրոմից»
Մենք այլևս բնական գազ չենք գնի «Գազպրոմից»։ Այս մասին ասել է Մոլդովայի էներգետիկայի նախարար Վիկտոր Պարլիկովը Եվրատլանտյա...
Ո՞րն է բենզինի շուկայում տեղի ունեցող գնային տատանումների պատճառները․ ՄՊՀ-ն պարզաբանում է
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բենզինի շուկայում տեղի ունեցող գնային տ...
«Ֆուկուսիմա-1» ատոմակայանում ռադիացիայից մաքրված ջրի երկրորդ խմբաքանակը սկսել է բաց թողվնել օվկիանոս
«Ֆուկուսիմա-1» ատոմակայանում ռադիացիայից մաքրված ջրի երկրորդ խմբաքանակը սկսել է բաց թողվնել օվկիանոս։ Այս մասին հայտարար...