Թուրքիայի ՊՆ–ն՝ ՌԴ–ից Աֆրիկա հացահատիկի մատակարարման մասին
Աֆրիկյան երկրներ ռուսական հացահատիկի մատակարարման համար մի շարք վարչական հարցեր են լուծվում, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ Նա չի հստակեցրել, թե ինչի հետ են կապված այս հարցերը, ինչպես նաև չի նշել առաքումների մեկնարկի հնարավոր ժամկետները, գրում է ТАСС–ը։
«Այս օգնությունը պետք է ուղարկվի աֆրիկյան ութ երկրներ: Այժմ դրա հետ կապված որոշ վարչական խնդիրներ լուծվում են»,- ասել է Գյուլերը Haberturk հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ռուսաստանը հուլիսի 18-ին դուրս եկավ հացահատիկի գործարքից՝ հայտարարելով, որ չեն կատարվել իր պայմանները։ Ռուսական կողմը պնդել է Ռոսսելխոզբանկը SWIFT-ին վերամիավորելու և ռուսական գյուղատնտեսական ապրանքների և պարարտանյութերի համաշխարհային շուկա մուտքի արգելքը հանելու մասին։
Սեպտեմբերի 4-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է վերադառնալ գործարքի իրականացմանը՝ ռուսական գյուղմթերքի արտահանման սահմանափակումների վերացումից հետո։ Ուկրաինայի ԱԳՆ-ն հրաժարվել է զիջումների գնալ Ռուսաստանի Դաշնությանը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նամակ է հղել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ գործարքը վերսկսելու առաջարկներով։ Վերջինս քքննադատել է ՄԱԿ-ի նախաձեռնությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ պետական պարտքը հատել է11 մլրդ դոլարի շեմը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա օգոստոսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազ...
250 հայկական բեռնատար Ռուսաստան գնացող ճանապարհին է. կուտակումներ չկան. մաքսային կցորդ
Վերին Լարսի անցակետում Ռուսաստան գնացող ուղղությամբ հերթեր, կուտակումներ չկան, հոկտեմբերի 5-ի առավոտվա դրությամբ մոտ 250...
Էկոնոմիկայի նախարարության թիմը և արցախցի բիզնեսմենները կհանդիպեն. Քերոբյան
Մենք անցնում ենք ավելի երկարատև՝ մարդկանց տնտեսական և սոցիալական ինտեգրացիայի ծրագրերին: Այդ մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի...
ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 33 տրիլիոն դոլարը
ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով՝ ԱՄՆ պետական պարտքը հասել է 33,044 տրիլիոն դոլարի։ Պատմության մեջ առաջին անգամ...