ՀՀ պետական պարտքը հատել է11 մլրդ դոլարի շեմը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա օգոստոսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4 տրիլիոն 395,1 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 2022թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 5 %-ով, իսկ 2022թ. օգոստոսի 31-ի նկատմամբ՝ 8.7 %-ով։ՀՀ պետական պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 11 մլրդ 386.9 մլն ԱՄՆ դոլար։
ՀՀ կառավարության պարտքը կազմել է 4 տրիլիոն 185.6 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 2022 թվականի դեկտեմբերի 31-ի նկատմամբ 5.4 %-ով, 2022թ. օգոստոսի 31-ի նկատմամբ` 9.4%-ով. ՀՀ կառավարության պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 10 մլրդ 844.1 մլն ԱՄՆ դոլար։
Արտաքին պարտքի 91%-ը Կառավարության պարտքն է, 9%-ը՝ Կենտրոնական բանկինը։ Կառավարության արտաքին վարկերի ու փոխառությունների կազմում ամենամեծ կշիռը Համաշխարհային բանկինն է։ Հայաստանի հաջորդ խոշոր վարկատուն Ասիական զարգացման բանկն է՝ 18.8% կշռով։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի ՊՆ–ն՝ ՌԴ–ից Աֆրիկա հացահատիկի մատակարարման մասին
Աֆրիկյան երկրներ ռուսական հացահատիկի մատակարարման համար մի շարք վարչական հարցեր են լուծվում, հայտարարել է Թուրքիայի պաշտ...
250 հայկական բեռնատար Ռուսաստան գնացող ճանապարհին է. կուտակումներ չկան. մաքսային կցորդ
Վերին Լարսի անցակետում Ռուսաստան գնացող ուղղությամբ հերթեր, կուտակումներ չկան, հոկտեմբերի 5-ի առավոտվա դրությամբ մոտ 250...
Էկոնոմիկայի նախարարության թիմը և արցախցի բիզնեսմենները կհանդիպեն. Քերոբյան
Մենք անցնում ենք ավելի երկարատև՝ մարդկանց տնտեսական և սոցիալական ինտեգրացիայի ծրագրերին: Այդ մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի...
ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 33 տրիլիոն դոլարը
ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով՝ ԱՄՆ պետական պարտքը հասել է 33,044 տրիլիոն դոլարի։ Պատմության մեջ առաջին անգամ...