
ԼՂ–ից բռնի տեղահանված 27 հազար 396 անձ ապահովվել է անվճար կացարանով. Բաղդասարյան

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն մուտք գործած մեր հայրենակիցներից 27.396–ին պետության կողմից տրամադրվել է անվճար կացարան։ Այս մասին այսօր ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Իր խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր բոլոր հայրենակիցներին առաջարկվում է անվճար կացարան։
Նա ներկայացրել էարցախցի մեր հայրենակիցների տեղաբաշխումը ըստ մարզերի. Արագածոտնի մարզում կացարան է տրամադրվել 1617, Արարատի մարզում` 6139, Արմավիրի մարզում` 2749, Գեղարքունիքի մարզում` 2398, Լոռիում` 1404, Կոտայքում` 7078, Շիրակում` 1067, Սյունիքում` 2094, Վայոց Ձորում` 1613, Տավուշում` 1237 անձի։
«Տեղաբաշխումը կատարվում է տարբեր մարզերում և համայնքներում, առաջարկվում են այն բոլոր կացարանները, որոնք գոնե կարճաժամկետ կարող են ծառայել մեր հայրենակիցներին»,– նշեց Բաղդասարյանը։
Հիշեցնենք