Ինչ է անելու ՄԱԿ–ի առաքելությունը Արցախում. մանրամասներ

ՄԱԿ-ի առաքելությունը, որը Բաքվի խնդրանքով առաջիկայում կուղարկվի Լեռնային Ղարաբաղ, կենտրոնանալու է տարածաշրջանի քաղաքացիների մարդասիրական կարիքների բացահայտման վրա։ Այս հայտարարությունն արել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
 

Այն մասին, որ սպասվում է ՄԱԿ–ի առաքելության այց, ավելի վաղ հայտնել էր Ադրբեջանի ԱԳՆ–ն:

 

«Թիմը կփորձի տեղում գնահատել իրավիճակը և հստակեցնել թե՛ այնտեղ մնացած (Արցախում. խմբ.), թե՛ այնտեղից հեռացող մարդկանց հումանիտար կարիքները»,- ասել է Դյուժարիկը ճեպազրույցի ժամանակ:
 

Նա նշել է, որ առաքելությունը կմեկնի հանգստյան օրերին, և կազմում կընդգրկվեն ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության տեխնիկական թիմը, ինչպես նաև կազմակերպության տարբեր գործակալությունների ներկայացուցիչներ:

Քաղաքականություն