Հռոմի ստատուտի վավերացումը ամենաբացասական հետևանքներն է ունենալու․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ որոշմանը։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։
«Հռոմի ստատուտի վավերացումը ամենաբացասական հետևանքներն է ունենալու երկկողմ հարաբերությունների համար։ Ռուսաստանը հույս ունի, որ ՀՀ ԱԺ-ում կգտնվեն ուժեր, որոնք չեն դակի Հռոմի ստատուտի վերաբերյալ տոքսիկ որոշումը»,- ըստ լրատվամիջոցի հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
Նշենք նաև, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումից հետո դժվար կլինի պատկերացնել ՌԴ ղեկավարության այցերը հանրապետություն, ընդգծել են ԱԳՆ-ում։
Հիշեցնենք՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում դրական եզրակացություն տվեց միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման նախագծին։ Փաստաթուղթը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի
Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։&nbs...
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ․ նախագահը հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրա...
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի կողմից․ կնոջ հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան...
Կայացել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը
Բրյուսելում կայացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականո...