Ռոբերտ Մենենդեսը հարյուր հազարավոր դոլարներ և ոսկու ձուլակտորներ է պահել տանը «արտակարգ դեպքերի համար»

Ամերիկացի դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, ով անցյալ շաբաթ մեղադրվել է կոռուպցիայի մեջ, ասել է, որ իր տանը հայտնաբերված գումարը նա նախկինում հանել է իր սեփական խնայողական հաշվից: 

«30 տարվա ընթացքում ես հազարավոր դոլարներ կանխիկացրել եմ իմ անձնական խնայողական հաշվից և այդ գումարը պահել եմ արտակարգ իրավիճակների համար», - ասել է Մենենդեսը: 

«Այո, հիմա հնաոճ է թվում, բայց սա իմ անձնական խնայողական հաշվից վերցված գումար էր. խոսքը իմ եկամտի մասին է, որը ես օրինականորեն ստացել եմ 30 տարի»,- ասել է նա։ 

2022 թվականի հունիսին սենատորի տանը խուզարկությունների ժամանակ դաշնային գործակալները առգրավեցին ավելի քան 480,000 դոլար կանխիկ գումար, որը փաթեթավորված էր ծրարներում և թաքնված հագուստի և պահարանների մեջ: Բացի այդ, նրա մոտ հայտնաբերվել են ոսկու ձուլակտորներ։ 

Անցյալ շաբաթ ԱՄՆ արդարադատության նախարարությունը Մենենդեսին և իր կնոջը մեղադրեց կոռուպցիայի և Եգիպտոսին գաղտնի օգնություն ցուցաբերելու համար իրենց ազդեցությունն օգտագործելու մեղադրանքով: Նրանք սեպտեմբերի 27-ին կներկայանան դատարան։ 

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Մենենդեսը և նրա կինը հարյուր հազարավոր դոլարներ կաշառք են ստացել գործարարներից Եգիպտոսի կառավարության անունից հանդես գալու և իր պաշտոնեական դիրքը օգտագործելու համար:

Քաղաքականություն