«Հատուկ տարածում են թեման, թե Հայաստանը չի ցանկանում ընդունել ԼՂ-ից եկող մարդկանց». Փաշինյան
Մեկ միջադեպ է այսօր, ցավոք, տեղի ունեցել Ստեփանակերտի մոտակայքում, ընդհանուր առմամբ, հրադադարի ռեժիմը պահպանվում է՝ տեղ-տեղ որոշակի խախտումներով: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այն պահից, երբ հրադադար է հաստատվել, մեր ունեցած տեղեկատվությամբ ՊԲ-ն շարունակում է մնալ այն տեղերում, որտեղ իրենք գտնվել են հրադադարի հաստատման պահին, նույնը համապատասխանաբար վերաբերում է նաև Ադրբեջանի ԶՈւ-ին: Ես տեսա՝ տեղեկություններ կան, որ Ստեփանակերտում են ադրբեջանական զորքեր, բայց այդպիսի բան չկա: Իհարկե, կա կոմունիկացիայի խնդիր և բարդություններ: Որքանով տեղեկացել եմ Ղարաբաղի մեր գործընկերներից դեպի Մարտակերտ և Մարտունի տանող ճանապարահներին որոշակի խնդիրներ կան, բայց ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա հորդորել է հետևել պաշտոնական լրահոսին և հավելել, որ զանգվածային զոհերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Այս շաբաթվա սկզբին դեռ հանձնարարական եմ տվել, որ աշխատանքային խումբ ձևավորվի ԼՂ-ից տեղահանված, փախստական դարձած մարդկանց տեղափոխության ու կեցության կարիքները հոգալու համար։ Նման բան չկա, որ հատուկ տարածում են թեման, թե Հայաստանը չի ցանկանում ընդունել ԼՂ-ից եկող մարդկանց»,- հավելել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ներկայացուցիչն ասել է՝ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա. ՌԻԱ Նովոստի
Եվլախում կայացած հանդիպումից հետո Արցախի ներկայացուցիչն ասել է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա, մանրամա...
ԼՂ-ում խաղաղապահների մահվան մեջ կասկածվողներին բերման են ենթարկել. մանրամասներ
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան մեջ կասկածվողներին բերման են ենթարկել։ Այս մասին հայտնել է ՌԴ իրավապահ մար...
Արցախի տեղեկատվական շտաբը՝ Եվլախում կայացած հանդիպման մասին
Սեպտեմբերի 21-ին ռուսական միջնորդությամբ Եվլախ քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպո...
Ադրբեջանի պահանջած ցուցակի մասին տեղյակ չեմ. առջևում սպասվում է ծանր որոշումների կայացում. Դավիթ Բաբայան
Մամուլը գրել էր, որ ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության առջև հստակ խնդիր է դրել, որ պետք է իրեն տրամադրի այն մարդկա...