Պատահարներ

Երևանում բնակիչը հարձակման է ենթարկվել իր տանը․ ավազակային հարձակում է, թե ծեծկռտուք՝ պարզվում է

Julya 751 դիտում
Երևանում բնակիչը հարձակման է ենթարկվել իր տանը․ ավազակային հարձակում է, թե ծեծկռտուք՝ պարզվում է

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում․ ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղմասի (Չորրորդ գյուղ) առաջին փողոցի տներից մեկում ծեծված քաղաքացի կա: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ նշված փողոցի տներից մեկում հարձակման է ենթարկվել նույն տան բնակիչը՝ 60-ամյա Ա. Հ.-ն:

Ինչպես հայտնում է կայքը, դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մի քանի հոգով հարձակվել են տան վրա ու ծեծի ենթարկել բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդուն: Մի մասն էլ նշում էին, թե տեղի է ունեցել ավազակային հարձակում: 

 

Կայքի հաղորդմաբ՝ այդ ամենը ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են: Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

[a6df99a6c4ff71dc4cb2c032f3635c8d.png]

[2d48580f48803cdfd819396e0666b80a.png]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250