ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Պատրաստ եղեք վաղը դուրս գալ փողոց և ցանկացած տիպի զարգացումների». Անդրանիկ Թևանյան
Իշխանությունները շատ ծանր են տարել իրենց պարտությունը Եևանի ավագանու ընտրություններում և պատրաստվում են շատ կեղտոտ օպերացիայի:
Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձով ասաց «Մայր Հայաստան» դաշինքից Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
«Ինձ հասած տեղեկություններով վաղը բոլոր տեղամասային տարածքներում վերահաշվարկ են ուզում իրականացնել և մի քանի հարյուր ձայնի տարբերությունը ուզում են խլել ժողովրդից: Անկախ նրանից՝ ովքեր են մասնակցել ընտրությանը և ովքեր չեն մասնակցել ընտրությանը, եթե վաղը հանկարծ Նիկոլենք որոշեն իրենց օգտին վերանայել արդյունքները և ժողովրդից գողանալ այն մեկ մանդատը, որի տարբերությամբ իրենք փոքրամասնություն են դարձել, ես կոչ եմ անում նրանց, ովքեր հատկապես չեն մասնակցել ընտրությանը, դուրս գալ փողոց և տեր կանգնել ժողովրդի քվեին»,- ասաց նա:
Թևանյանը նշեց, որ իրենք դիտորներ են ուղարկելու ընտրատեղամասեր, որ ներկա գտնվեն վերանայումներին:
«Կոչ եմ անում ՔՊ-ին, չիրկաանացնել լկտիագույն կեղծարարությունը, որը պատրաստվում են»,- հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսական օգնությունը շարժվեց առաջ․ հիմա այն ուղևորվում է դեպի Ստեփանակերտ
Տելեգրամյան ալիքներում տարածվում է տեսանյութ, որտեղ երևում է, որ Ռուսական հումանիտար օգնությունն անցավ Ակնա-Ստեփանակերտ...
«Մնում է մեկ տարբերակ․ մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների»․ Հայկ Մարության
Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը րոպեներ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարեց, իրենց կուսակցության...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ լիբանանահայերի բողոքի ակցիայի ժամանակ
Բախում, ծեծկռտուք, արցունքաբեր գազ՝ Ադրբեջանի դեսպանատան մոտ լիբանանահայերի բողոքի ակցիայի ժամանակ «Արցախում ցեղասպ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ն «Քոչարին» ներկայացնում է որպես ադրբեջանական պար, իսկ հետո ջնջում հրապարակումը
«ՅՈՒՆԵՍԿՕ»-ն ժամեր առաջ ինստագրամյան իր պաշտոնական էջում հրապարակում էր արել, որտեղ Քոչարին վերագրում էր որպես ադր...