Առաջարկում ենք զբաղվել ձեր գործերով. Կոնգոյում հերքել են հեղաշրջման մասին լուրերը
Կոնգոյի կառավարության խոսնակ Թիերի Լեզեն Մունգալան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հերքել է երկրում պետական հեղաշրջման մասին լուրերը։ Նրա խոսքով՝ մայրաքաղաք Բրազավիլում ամեն ինչ հանգիստ է։ Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով տեղական ԶԼՄ-ներին, գրել էին Բրազավիլում սկսված հեղաշրջման մասին, որը տեղի էր ունենում Կոնգոյի նախագահ Դենիս Սասու Նգեսսոյի՝ Նյու Յորք մեկնելուց հետո։
«Անհավանական տեղեկություններ են հայտնվել Բրազավիլում տեղի ունեցող լուրջ իրադարձությունների մասին։ Կառավարությունը հերքում է այս կեղծ լուրերը։ Հասարակությանը վստահեցնում ենք տիրող անդորրի մասին և առաջարկում ենք բնակչությանը հանգիստ զբաղվել իրենց գործերով»,- գրել է խոսնակը։
Կոնգոյի Հանրապետությունը արևմուտքից սահմանակից է Գաբոնին։ Օգոստոսի վերջին Գաբոնում տեղի ունեցավ պետական հեղաշրջում, որի արդյունքում իշխանության եկան զինվորականները։ Մինչ այս նմանատիպ հեղաշրջում տեղի ունեցավ Նիգերում։ Այս բոլոր երկրները նախկին ֆրանսիական գաղութներ են։
Նմանատիպ հոդվածներ
Քվեարկության նախնական տվյալները՝ 21:00-ի դրությամբ. ԿԸՀ նախագահ
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակել է քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը: Ըստ այդ տվյալների՝ 824.250 ընտրողնե...
Հայտնի են 82 տեղամասերում հաշվարկի արդյունքները
ԿԸՀ–ն ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների 82 տեղամասերում քվեաթերթիկների հաշվարկի արդյունքները: 1. Հանրային ձա...
Բաքուն պատրաստ է կազմակերպել Աղդամի և Լաչինի ճանապարհների օգտագործումը. Հաջիզադե
Բաքուն պատրաստ է կազմակերպել Աղդամի և Լաչինի ճանապարհների օգտագործումը: Այս մասին գրում է Говорит Москва–ն՝ հղում տալով...
ՔՊ–ն առաջատար է մի շարք ընտրատեղամասերում. Փամբուխչյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Փամբուխչյանը ներկայացրել է քվեարկության նախնական...