Ադրբեջանը առևանգում է նոր ռազմագերիների, կազմակերպում ինչ–որ դատավարություններ. Մարուքյան. ТАСС
Ադրբեջանի հետ կայուն խաղաղության հասնելը պահանջում է վստահության վերականգնում, դրա համար Բաքուն պետք է ազատի ռազմագերիներին և զորքերը դուրս բերի մինչև 1975 թ.–ի սահմաններ: Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Տևական խաղաղության հասնելու համար պետք է վերականգնվի վստահությունը, Ադրբեջանը պետք է իր զորքերը դուրս բերի Հայաստանի տարածքից մինչև 1975 թվականին որոշված սահմանները։ Բացի այդ, Ադրբեջանը ձախողեց բոլոր ռազմագերիների փոխանակման գործընթացը, որից հետո առևանգում է նոր ռազմագերիների և կազմակերպում ինչ-որ դատավարություններ։ Վստահությունը վերականգնելու համար անհրաժեշտ է ազատ արձակել բոլոր ռազմագերիներին»,- ասել է Մարուքյանը։
«Շատ կարևոր է վստահության քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից՝ ի պատասխան մեր քայլերի, գործընթացը չի կարող միակողմանի լինել»,- ընդգծել է նա։
Մարուքյանի խոսքով՝ վստահությունը վերականգնելու համար անհրաժեշտ է նաև ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
Նմանատիպ հոդվածներ
Քվեարկության նախնական տվյալները՝ 21:00-ի դրությամբ. ԿԸՀ նախագահ
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակել է քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը: Ըստ այդ տվյալների՝ 824.250 ընտրողնե...
Հայտնի են 82 տեղամասերում հաշվարկի արդյունքները
ԿԸՀ–ն ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների 82 տեղամասերում քվեաթերթիկների հաշվարկի արդյունքները: 1. Հանրային ձա...
Բաքուն պատրաստ է կազմակերպել Աղդամի և Լաչինի ճանապարհների օգտագործումը. Հաջիզադե
Բաքուն պատրաստ է կազմակերպել Աղդամի և Լաչինի ճանապարհների օգտագործումը: Այս մասին գրում է Говорит Москва–ն՝ հղում տալով...
ՔՊ–ն առաջատար է մի շարք ընտրատեղամասերում. Փամբուխչյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Փամբուխչյանը ներկայացրել է քվեարկության նախնական...