ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ալադին» մանկապարտեզում տնօրենը և աշխատակիցները ծեծի են ենթարկում երեխաներին
Համացանցում տարածվում է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մանկապարտեզի տնօրենը և աշխատակիցները ծեծի ենթարկում երեխաներին։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ տեսանյութը նկարահանվել է «Ալադին» մասնավոր մանկապարտեզում, որտեղ ի դեպ, ամսական վարձավճարը կազմում է 90 հազար դրամ։
Դեպքին անդրադարձել է նաև ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուստամ Բաքոյանն, ով ֆենսբուքյան իր էջում նշել է, որ շտապ հանձնարարել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետներին ուսումնասիրել խնդիրը։ «Պատրաստվում եմ իմ լիազորությունների շրջանակներում ձեռնարկել բոլոր միջոցները, կիրառել օրենսդիր մարմնին վերապահված հնարավոր գործիքակազմ՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,-գրել է Բաքոյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները ծեծելով բերման են ենթարկել քաղաքացուն. ինչ է կատարվում Հանրապետության հրապարակում
Հանրապետության հրապարակից հայտնում են, որ հանրահավաքի ավարտից հետո իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Քաղաքացինե...
Լարված իրավիճակ Հանրապետության հրապարակում․ ոստիկանների և քաղաքացիների միջև բախում է սկսվել
Թեև ընդդիմության հանրահավաքը Հանրապետության հրապարակում ավարտվեց, սակայն հրապարակում ներկա մարդիկ համաձայն չէին գն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարության շենքի մոտ հերթապահում են վահաններով ու սաղավարտներով զինված ոստիկանները․ РИА Новости
РИА Новости-ն տեսանյութ է տարածել թելեգրամյան իր ալիքում՝ ներկայացնելով առավոտը՝ Հանրապետության հրապարակում։ ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավտոբուսը հենց փողոցում ընկել է փոսը․ Երևանյան քաոս
Ռեժիսոր, պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ ավտոբուսը ընկել է փոսը հեն...