«Կոչ ենք անում հայկական քաղաքական ղեկավարությանը կատարել գլխավոր քայլը». Հաջիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունն ակնկալում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել մինչև այս տարվա վերջ: Նրա խոսքով՝ Բաքուն մտադիր է Երևանի հետ բոլոր տարաձայնությունները լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։ Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:
«Մենք հույս ունենք, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչև այս տարվա վերջ և կոչ ենք անում հայկական քաղաքական ղեկավարությանը կատարել գլխավոր քայլը՝ պաշտոնապես, խաղաղության պայմանագրի տակ իր ստորագրությամբ, արձանագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ներառյալ մեր հանրապետության Ղարաբաղյան տնտեսական տարածաշրջանը»,— ասել է Հաջիևը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
Հաջիևի խոսքով ՝ Ադրբեջանը մտադիր է ինքնուրույն պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները, քանի որ նրանք բնակվում են երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքում:
Մեկնաբանելով հնարավոր փոխզիջումների թեման, որոնց պատրաստ է գնալ Բաքուն Երեւանի հետ երկխոսության ընթացքում՝ Հաջիեւը նշել է, որ ադրբեջանական կողմը չի քննարկի «ոչ Հայաստանի, ոչ էլ որեւէ երրորդ երկրի հետ հարցեր, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»:
Նկատենք, որ Ադրբեջանի կառավարությունը հաճախ ոտնահարում է նույնիսկ ադրբեջանցիների իրավունքները, հետևաբար Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների պաշտպանության մասին խոսք լինել չի կարող:
Նմանատիպ հոդվածներ
Բոլոր՝ 475 տեղամասերի արդյունքները
ԿԸՀ տվյալներ. բոլոր՝ 475 տեղամասերի արդյունքները 1. Հանրային ձայն - 22․431 (9.68%) 2. ՔՊ - 75․463 (32.57%) 3. ԱՀԿ - 2595...
«Ադրբեջանը ստեղծել է լրացուցիչ տեղական շրջափակումներ բոլոր շրջաններում». Բեգլարյան
Ադրբեջանը վերահսկողության տակ է առել ԼՂ-ի որոշ համայնքներ, ռազմավարական բարձունքներ և ճանապարհներ ևս, հայտնել է ԼՂ նախկի...
Ադրբեջանի պահանջած ցուցակի մասին տեղյակ չեմ. առջևում սպասվում է ծանր որոշումների կայացում. Դավիթ Բաբայան
Մամուլը գրել էր, որ ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության առջև հստակ խնդիր է դրել, որ պետք է իրեն տրամադրի այն մարդկա...
Արցախի ներկայացուցիչն ասել է՝ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա. ՌԻԱ Նովոստի
Եվլախում կայացած հանդիպումից հետո Արցախի ներկայացուցիչն ասել է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա, մանրամա...