Աղվանիից հենակետից Տաթև տանող ավտոճանապարհին բեռնատար է խափանվել՝ խոչընդոտելով երթևեկությունը
Սեպտեմբերի 15-ին, ժամը 07:57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանիի հենակետից Տաթև տանող ավտոճանապարհի 1-ին կմ-ին բեռնատար ավտոմեքենան խափանվել և խոչընդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները մոտ 1 կմ քարշակել են «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Ա․) և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից:
[f3b54d9c6869604ec5d7ae29eabbab9a.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Երևանում բնակիչը հարձակման է ենթարկվել իր տանը․ ավազակային հարձակում է, թե ծեծկռտուք՝ պարզվում է
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարա...
11 մարդ մահացել է, 95-ը ՝ վիրավորվել․ Թուրքիայում ժամերի տարբերությամբ երկու վթար է տեղի ունեցել
11 մարդ մահացել է, 95-ը ՝ վիրավորվել երկու ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով, որոնք ժամերի տարբերությամբ տեղի...
Մասիսի հիվանդանոցի մոտ մեքենա է այրվել. կա տուժած
Այսօր ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում ավտոմեքենա է այրվել, որի հետևանքով կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար...
Հրդեհ՝ Երևանի Աթոյան փողոցի շենքերից մեկում․ 4 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք է մեկնել դեպքի վայր
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 12։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան փողոցի թիվ 1...