«Կիևն անհեթեթ, հակասություններից բաղկացած բանաձևեր է հորինելու». Զախարովա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տարատեսակ «կազուիստիկ արտահայտություններ» է հորինելու, որպեսզի Ռուսաստանի հետ խաղաղության ձգտելու պատրանք ստեղծի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կարծում եմ` նրանք կազուիստիկ արտահայտություններ են հորինելու, որպեսզի ձևացնեն, թե խաղաղության են ձգտում, այդ ուղղությամբ գործնական քայլերի բացակայության պարագայում», – Արևելյան տնտեսական համաժողով-2023–ի շրջանակում ասել է Զախարովան` պատասխանելով հարցին, թե որքան է հավանական, որ Ուկրաինայում կչեղարկեն ՌԴ–ի հետ բանակցություններն արգելող Զելենսկու հրամանը։
Նա հավելել է, որ Կիևն անհեթեթ, հակասություններից բաղկացած բանաձևեր է հորինելու։
«Զելենսկու խաղաղության բանաձևում խաղաղության մասին որևէ բան չի ասվում, այնտեղ միայն ուժային սցենարներ են և այլն, բայց կոչվում է «խաղաղության բանաձև», նրանք այդպիսի ձևակերպումներ են հորինելու, իբր Ուկրաինան պատրաստ է խաղաղության, պարզապես պետք է, որ Ռուսաստանն առաջարկի և ասի նրան այդ մասին», – հավելել է Զախարովան։
2022 թվականի նոյեմբերին Զելենսկին հայտարարեց, որ Կիևը «խաղաղության հասնելու» իր ծրագիրն ունի, որը բաղկացած է 10 կետից։ Այդ թվում` միջուկային, պարենային և էներգետիկ անվտանգության ապահովում, «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով պահվող անձանց փոխանակում, Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնում։ Զելենսկին կրկին հիշեցրել է, որ Կիևը պնդում է, որ իրեն անվտանգության միջազգային երաշխիքներ տրամադրեն և համապատասխան փաստաթղթի նախագիծ է մշակել։ Նա հավելել է, որ Կիևն ուզում է հասնել ռուսական ակտիվների հաշվին մարտական գործողություններից կրած վնասների փոխհատուցման միջազգային մեխանիզմի ստեղծման։
Նմանատիպ հոդվածներ
«Երեկ ստացել ենք ադրբեջանական կողմի նոր առաջարկները». Միրզոյան
Խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցում էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ բավականին հեռու են իրար...
«Տեսնենք՝ ինչպիսի զարգացումներ են տեղի ունենալու». Դավիթ Բաբայան
Լաչինի միջանցքը վերագործարկելու շուրջ բանակցություններում ռուս խաղաղապահ առաքելությունն է ջանքեր գործադրում: Այս մասին N...
«Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի և ԼՂ-ի դեմ նոր ռազմական ագրեսիայի»․ ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ ԵԱՀԿ նիստին
Ադրբեջանի կողմից ՀՀ հետ սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով իրականացվող անձնակազմի, հարձակողական սպառազի...
Կայացել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը
Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: Զրուցակիցնե...