Կառավարությունը ՊՆ–ին օդանավակայան է նվիրաբերում. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․«Կառավարությունը պաշտպանության նախարարությանն է նվիրաբերում «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն։ Նպատակը, ըստ շրջանառության մեջ դրված նախագծի, ՀՀ-ում փոքր ավիացիայի և հայաստանյան օդանավակայանների զարգացման հեռանկարն է։ Այս օդանավակայանը գտնվում է Լոռու մարզում՝ Ստեփանավան քաղաքում, Վրաստանից 20 կմ հեռավորության վրա։
Օդանավակայանը երկար տարիներ թռիչքներ չի իրականացրել և գործունեություն չի ծավալել։ Անշարժ գույքն իրենից ներկայացնում է 61.7 հա հողատարածք, իսկ շենքերի գերակշիռ մասն ամբողջությամբ քանդված է։
Օդանավակայանն ընդգրկված է եղել պետական գույքերի մասնավորեցման ցուցակում, բայց հետագայում հանվել է։ Կառավարության որոշման նախագծում չկա որևէ տեղեկություն, թե ՊՆ-ն զարգացման ինչ ծրագրեր է իրականացնելու։
«Որոշման նախագծի մշակման համար հիմք էր հանդիսացել 2023 թ. փետրվարի 14-ի ՀՀ պաշտպանության նախարարության թիվ ՊՆ/510/766-2023 գրությունը՝ հասցեագրված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, ինչպես նաև հիմք է հանդիսացել ՀՀ-ում փոքր ավիացիայի և հայաստանյան օդանավակայանների զարգացման հեռանկարը»,- նշվում է նախագծում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Հրազենի վիրավորումից զոհվել է զինծառայող Ալեքս Սուրենի Ավանեսյանը. ՀՀ ՊՆ
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ալեքս Սուրենի...
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ–ն հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում,...
ՊԲ ստորաբաժանումները դիվերսիոն–հետախուզական ներթափանցման փորձ չեն կատարել. Արցախի ՊԲ
Արցախի ՊԲ–ն հաղորդարություն է տարածել՝ անդրադառնալով Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությանը: «Ադրբեջանի ՊՆ տ...
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ադրբեջ...