Աջակցում ենք Պուտինի բոլոր որոշումներին․ Կիմ Չեն Ըն
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ ասել է, որ Հյուսիսային Կորեան աջակցում է Ռուսաստանի բոլոր որոշումներին, փոխանցում է «Interfax.ru»-ն։ «Այժմ Ռուսաստանը ոտքի է կանգնել՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը և պաշտպանելու իր անվտանգությունը: Այժմ մենք ցանկանում ենք էլ ավելի զարգացնել հարաբերությունները, մենք միշտ աջակցել և աջակցելու ենք նախագահ Պուտինի բոլոր որոշումներին, Ռուսաստանի կառավարության որոշումներին: Հուսով եմ, որ իմպերիալիզմի դեմ պայքարում մենք միշտ միասին ենք լինելու»,- ասել է Կիմ Չեն Ընը Պուտինի հետ բանակցությունների սկզբում։
Նա հիշեցրել է, որ ԽՍՀՄ-ը մեծ դեր է խաղացել ԿԺԴՀ-ի անկախության ձևավորման և կառուցման գործում, և երկու երկրների բարեկամությունը «խորն արմատներ ունի»։
«Եվ այժմ մեր երկրի համար ամենաառաջնայինը Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններն են»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Կարծում եմ՝ տարածաշրջանում պատերազմ չի լինի․ Իրանի ՊՆ
Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության կառավարական թղթակցի հաղորդմամբ՝ այդ երկրի Զինված ուժերի պաշտպանության և աջակց...
ՔՊ-ի քարոզչությանը մասնակցել են Քանաքեռ-Զեյթունի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի սաները. «Ականատես»
Սեպտեմբերի 12-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած քարոզչական միջոցառմանը կազմակերպված կերպով մասնակցել են...
Հանրահավաքին ընդառաջ «անհայտացած մարզպետները»․ Infocom
Համացանցում ինչպես տարբեր օգտատերեր, այնպես էլ դիտորդական առաքելությունները ահազանգում են այն մասին, որ Երեւանի ավագանու...
6/47 ընտրատեղամասի արդյունքները
ՏԻՄ ընտրությունների արդյունքները՝ 6/47 ընտրատեղամասի արդյունքները (տվյալները՝ Արմեն Փամբուխչյանի ՖԲ էջից). «Քաղաքացիական...