Պատահարներ

«Zhong Tong» ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 2 բնակչի

Unknown 1 րոպե 602 դիտում
«Zhong Tong» ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 2 բնակչի

 Սեպտեմբերի 10-ին «Էրեբունի» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններից ստացվել է  ահազանգեր։ Ինչպես հայտնում է SHAMSHYAN-ը նշված կենտրոններից ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 39-ամյա Արմինե Մ.-ն, իսկ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 17-ամյա Աշոտ Յ.-ն։  
 

Պարզվել է, որ այդ օրը ժամը 21:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 72-ամյա Աշոտ Դ -ն իր վարած «Zhong Tong» մակնիշի մարդատար ավտոբուսով Էրեբունի և Ազատամարտիկներ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել նշված անձանց, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Աշոտ Դ.-ն աշխատում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում որպես վարորդ, ավտոբուսն էլ հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում։
 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250