Ուկրաինայի ԶՈՒ հակահարձակումը կշարունակվի նույնիսկ ցուրտ եղանակին. Կիրիլ Բուդանովը
Ուկրաինայի Զինված ուժերի հակահարձակումը կշարունակվի նույնիսկ ցուրտ եղանակի սկսվելուց հետո, չնայած այն հանգամանքին, որ մարտական առաջադրանքների կատարումն ավելի դժվար կլինի, Reuters-ին ասել է Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության ղեկավարը Կիրիլ Բուդանովը:
Հետախուզության գլխավոր վարչության պետը նշել է, որ հակահարձակումը, որը շարունակվում է մի քանի ուղղություններով, իր ակնկալածից ավելի դանդաղ է ընթանում, և իրավիճակը մարտական գոտում բարդ է:
Նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերի ռազմական գործողության կարևորագույն մասը՝ հարձակումն է Զապորոժիեի մարզի հարավ-արևելքում ՝ Ռաբոտինո և Վերբովոյե գյուղերի մոտակայքում:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հակահարձակումը սկսվել է հունիսին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈՒ -ն հրաձգային զենքից կրակ են բացել Կուտականի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Կուտականի (Գե...
Ուկրաինային 30-45 օր է մնացել հակահարձակումն ավարտելու համար. գեներալ Մարկ Միլլին
Ուկրաինային հակահարձակումն ավարտելու համար 30-45 օր է մնացել: Դա կապված է եղանակի հետ: Հայտարարել է ԱՄՆ շտաբն...
ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ-ն հերքում է
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 9-ին` ժամը 23։40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ...
Ռազմական թանգարաններից Դանիայի պաշտպանության նախարարությունը տանկեր է խնդրել
Դանիայի պաշտպանության նախարարությունը ռազմական թանգարաններից տանկեր է խնդրել ՝ ուկրաինացի տանկիստների ուսուցումը սկսելու...