Ուկրաինային 30-45 օր է մնացել հակահարձակումն ավարտելու համար. գեներալ Մարկ Միլլին
Ուկրաինային հակահարձակումն ավարտելու համար 30-45 օր է մնացել: Դա կապված է եղանակի հետ:
Հայտարարել է ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլլին:
BBC-ին տված հարցազրույցում Միլին նշել է, որ աշնանային եղանակի սկսվելուն պես Ուկրաինայի Զինված ուժերի համար ավելի դժվար կլինի մանևրել: Նա նաև հայտարարել է, որ ուկրաինական բանակը առաջ է շարժվում, թեև սպասվածից դանդաղ:
«Ծանր մարտերը դեռ շարունակվում են։ Ուկրաինացիները պայքարում են և հետեւողականորեն առաջ են շարժվում»,- հայտարարել է Միլին:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը սկսվել է ամռան սկզբին, սակայն այդ ժամանակից ի վեր ուկրաինական զորքերին հաջողվել է ազատագրել երկրի հարավում գտնվող տարածքի միայն փոքր հատվածը: Սակայն Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ կարողացել են ճեղքել ռուսական բանակի առաջին գիծը և առավել ամրացել են Զապորոժիեի շրջանում։
«Ես ի սկզբանե ասել եմ, որ այս պատերազմը լինելու է երկար, դանդաղ, ծանր և կապված է լինելու մեծ թվով զոհերի հետ։ Հենց այդպես էլ տեղի է ունենում», - եզրափակել է Միլին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈՒ -ն հրաձգային զենքից կրակ են բացել Կուտականի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Կուտականի (Գե...
ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ-ն հերքում է
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 9-ին` ժամը 23։40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ...
Ռազմական թանգարաններից Դանիայի պաշտպանության նախարարությունը տանկեր է խնդրել
Դանիայի պաշտպանության նախարարությունը ռազմական թանգարաններից տանկեր է խնդրել ՝ ուկրաինացի տանկիստների ուսուցումը սկսելու...
Ուկրաինայի ԶՈՒ հակահարձակումը կշարունակվի նույնիսկ ցուրտ եղանակին. Կիրիլ Բուդանովը
Ուկրաինայի Զինված ուժերի հակահարձակումը կշարունակվի նույնիսկ ցուրտ եղանակի սկսվելուց հետո, չնայած այն հանգամանքին, որ մա...