Մեր ժողովուրդն ունի լիակատար իրավունք ընտրելու իր ղեկավարներին. Արտակ Բեգլարյան
Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը գրում է․
«Արցախի Հանրապետության նոր նախագահի ընտրության վերաբերյալ հայտարարություններ անող միջազգային խաղացողները պետք է հաշվի առնեն հետևյալը.
1․ Մեր ժողովուրդն ունի լիակատար իրավունք ընտրելու իր ղեկավարներին՝ հիմնվելով ինքնորոշման մեր իրականացրած իրավունքի, ինչպես նաև ժողովրդավարական պետության կառուցման և զարգացման մեր արդյունավետ և երկար տարիների փորձի վրա։
2․ Ի տարբերություն ավտորիտար Ադրբեջանի, մենք սովորաբար մեր ղեկավարներին ընտրում ենք ժողովրդավարական ճանապարհով։
3․ Ցավոք, ադրբեջանական ցեղասպանական շրջափակման և ագրեսիայի սպառնալիքների պատճառով մենք ստիպված ենք անցումային շրջանում խորհրդարանի միջոցով ընտրել մեր նոր նախագահին։ Առանց միջազգային դիտորդների համապետական և ուղղակի ընտրությունների այս անցկացումը մեր քաղաքական իրավունքների լուրջ խախտում է։
4․Միջազգային կազմակերպությունների հայտարարությունները ենթադրում են մեր իրավունքների, ընտրական գործընթացի և դրա արդյունքների ճանաչում, հատկապես, երբ նրանք պատրաստ են մասնակցել մեր իշխանությունների հետ բանակցություններին»,- գրել է Բեգլարյանը Տելեգրամի իր ալիքում։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը` հայ-ամերիկյան զորավարժությունների մասին
Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները տարօրինակ են թվում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Երևանը հրաժարվում է ՀԱՊԿ շ...
Էրդողանը հայտարարել է, որ սեպտեմբերի 11-ին Փաշինյանի հետ կքննարկի ԼՂ-ում տիրող իրավիճակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սխալ է համարում Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում,...
Արցախի Հանրապետությունը նոր նախագահ ունի
Սամվել Շահրամանյանն ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ: Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր, որոնցից 22-...
Ցնցված ենք ավերիչ երկրաշարժից. ՀՀ ԱԳՆ-ն` Մարոկկոյում տեղի ունեցածի մասին
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Մարոկկոյի ավերիչ երկրաշարժի ժամանակ զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին մաղ...