Հումանիտար օգնությունը դեռ չի հասել Արցախ՝ Ադրբեջանի պայմանների պատճառով. Բեգլարյան
Իմ ունեցած տեղեկությունների համաձայն, Ռուսաստանի Կարմիր Խաչի կողմից հումանիտար օգնությունը դեռ չի հասել Արցախ՝ Ադրբեջանի կողմից նախապես չհամաձայնեցված լրացուցիչ խոչընդոտների և պայմանների պատճառով։ Ռուսաստանի օգնությունը ներկայումս արգելափակված է Ադրբեջանում։ Այս մասին հայտարարել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Արցախյան կողմն ընդունել է Ադրբեջանի տարածքով մարդասիրական օգնության հասանելիությունն ապահովելու Ռուսաստանի առաջարկը՝ պայմանով, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն և ռուս խաղաղապահները բացեն Լաչինի միջանցքը մարդասիրական մատակարարումների համար։ Ռուսաստանի Կարմիր Խաչը փորձում է ռուսական արտադրության ապրանքները տեղ հասցնել ռուսաստանյան մեքենաների միջոցով։
Սակայն Ադրբեջանը վերջին պահին միշտ հետևողականորեն արգելափակել է բոլոր նախաձեռնությունները՝ բազմիցս փորձելով բարձրացնել իր բանակցային շեմը և ձգձգել գործընթացը՝ միաժամանակ պահպանելով ճնշումը արցախյան կողմի վրա և շարունակելով ցեղասպանությունը։
Խիստ կարևոր է, որ բոլոր միջազգային դերակատարները հրապարակայնորեն արձանագրեն ադրբեջանական կողմի ապակառուցողական պահվածքը՝ սովորական բառերից անցնելով նրա վրա գործնական ճնշում գործադրելուն։ Ցեղասպան ռեժիմների հետ բանակցությունների և միջնորդության սովորական մոտեցումը մեղսակցությունն է:
P.S. Հիշեցնեմ, որ ես այլևս պաշտոնյա չեմ, և իմ հայտարարությունները ոչ պաշտոնական և փորձագիտական կարծիքներ են»,- նշել է Արտակ Բեգլարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը` հայ-ամերիկյան զորավարժությունների մասին
Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները տարօրինակ են թվում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Երևանը հրաժարվում է ՀԱՊԿ շ...
Էրդողանը հայտարարել է, որ սեպտեմբերի 11-ին Փաշինյանի հետ կքննարկի ԼՂ-ում տիրող իրավիճակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սխալ է համարում Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում,...
Ադրբեջանի պաշտոնյաները մեզ ուղերձ են հղել, որ ՀՀ-ի վրա հարձակման մտադրություն չունեն. Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Թեհրանը զգայուն է հյուսիսային հարևանների հետ իր ընդհանուր սահմանների անվտանգու...
Ցնցված ենք ավերիչ երկրաշարժից. ՀՀ ԱԳՆ-ն` Մարոկկոյում տեղի ունեցածի մասին
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Մարոկկոյի ավերիչ երկրաշարժի ժամանակ զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին մաղ...