ՀՀ-ի պաշտոնյաների հայտարարությունները, թե ՌԴ-ն Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, կեղծ է. Լավրով
Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Նյու Դելիում կայացած մամուլի ասուլիսում:
«Ինչ-որ գործիչ, կարծեմ՝ խորհրդարանի ղեկավարը, իրեն թույլ է տվել ասել, որ Ղարաբաղն Ադրբեջանին Ռուսաստանն է տվել։ Ավելի ոչ կոռեկտ ու անազնիվ հայտարարություն դժվար է պատկերացնել։ Նա հղում է արել այն փաստին, որ Ղարաբաղը Ռուսաստանի կողմից տրվել է Ադրբեջանին, երբ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը 2020 թվականի նոյեմբերին ստորագրեցին առաջին եռակողմ պայմանավորվածությունները։ Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- լրագրողներին ասել է Լավրովը:
«Պետք չէ մեզ մեղադրել 2020 թվականի նոյեմբերին Ղարաբաղը տալու համար, պետք է սեփական ժողովրդի առաջ ինքնուրույն պատասխան տալ»,- եզրափակել է Լավրովը։
Ավելի վաղ, ՌԴ ԱԳ նախարարը անդրադարձել էր Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններին՝ նշելով, որ Երևանը հրաժարվել է ՀԱՊԿ վարժանքներից, սակայն զորավարժություն է սկսում ԱՄՆ-ի հետ, ինչը տարօրինակ է թվում:
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը` հայ-ամերիկյան զորավարժությունների մասին
Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները տարօրինակ են թվում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Երևանը հրաժարվում է ՀԱՊԿ շ...
Էրդողանը հայտարարել է, որ սեպտեմբերի 11-ին Փաշինյանի հետ կքննարկի ԼՂ-ում տիրող իրավիճակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սխալ է համարում Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում,...
Ադրբեջանի պաշտոնյաները մեզ ուղերձ են հղել, որ ՀՀ-ի վրա հարձակման մտադրություն չունեն. Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Թեհրանը զգայուն է հյուսիսային հարևանների հետ իր ընդհանուր սահմանների անվտանգու...
Ցնցված ենք ավերիչ երկրաշարժից. ՀՀ ԱԳՆ-ն` Մարոկկոյում տեղի ունեցածի մասին
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Մարոկկոյի ավերիչ երկրաշարժի ժամանակ զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին մաղ...