Բրազիլիայի նախագահը հայտնել է, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե գա G20 գագաթնաժողովին
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը 2024 թվականին G20 գագաթնաժողովում չի ձերբակալվի, եթե որոշի անձամբ մասնակցել դրան։ Նա հաստատել է, որ ՌԴ նախագահին հրավիրում է Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք G20-ի հաջորդ հանդիպմանը և երաշխավորում նրա անվտանգությունը։
«Ես կարծում եմ, որ Պուտինը կարող է հեշտությամբ մեկնել Բրազիլիա։ Կարող եմ ասել, որ եթե ես լինեմ Բրազիլիայի նախագահ, և նա գա Բրազիլիա, նրան ոչ մի կերպ չեն ձերբակալի»:
Բրազիլիան ստորագրել է Հռոմի ստատուտը, որը հանդիսանում է Միջազգային քրեական դատարանի հիմքը։ Հաագայի դատարանն այս փետրվարին նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը` հայ-ամերիկյան զորավարժությունների մասին
Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները տարօրինակ են թվում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Երևանը հրաժարվում է ՀԱՊԿ շ...
Էրդողանը հայտարարել է, որ սեպտեմբերի 11-ին Փաշինյանի հետ կքննարկի ԼՂ-ում տիրող իրավիճակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սխալ է համարում Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում,...
Արցախի Հանրապետությունը նոր նախագահ ունի
Սամվել Շահրամանյանն ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ: Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր, որոնցից 22-...
Ցնցված ենք ավերիչ երկրաշարժից. ՀՀ ԱԳՆ-ն` Մարոկկոյում տեղի ունեցածի մասին
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Մարոկկոյի ավերիչ երկրաշարժի ժամանակ զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին մաղ...