Ադրբեջանն ուզում է Արցախից մերժում ստանա, ապա դրանից հետո կոնկրետ գործողությունների անցնի. Աբրահամյան
Ադրբեջանը մերժողական կեցվածք է ընդունել Արցախի հումանիտար վիճակի վերաբերյալ միջնորդ երկրների առաջարկներին և ակնհայտորեն իրավիճակը տանում է բախման: Այս մասին «ֆեյսբուք»-ի էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ և Գորիս-Ստեփանակերտ երթուղիների հնարավոր գործարկումը և դրա վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումները զուտ արտաքին ֆոն ապահովելու միջոց են:
Իրականում Ադրբեջանը ինչ-որ հարցում` կարևոր չէ, թե կոնկրետ որ, ուզում է Արցախից մերժում ստանա, ապա դրանից հետո կոնկրետ գործողությունների անցնի:
Ռուսական վերջին նախաձեռնությունը, որը վերջին ամիսների ամենափոխզիջումայինն էր` լավն էր, թե վատն էր, ընդունելի էր, թե անընդունելի, Ադրբեջանը տապալում է:
Ադրբեջանը փաստացի հրաժարվում է բանակցություններից և եթե առաջիկա օրերին, միգուցե նույնիսկ` ժամերին, արտաքին ճնշումներ չլինեն, իրադարձությունները ծանր փուլ կտեղափոխվեն»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը` հայ-ամերիկյան զորավարժությունների մասին
Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները տարօրինակ են թվում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Երևանը հրաժարվում է ՀԱՊԿ շ...
Էրդողանը հայտարարել է, որ սեպտեմբերի 11-ին Փաշինյանի հետ կքննարկի ԼՂ-ում տիրող իրավիճակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սխալ է համարում Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում,...
Արցախի Հանրապետությունը նոր նախագահ ունի
Սամվել Շահրամանյանն ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ: Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր, որոնցից 22-...
Ցնցված ենք ավերիչ երկրաշարժից. ՀՀ ԱԳՆ-ն` Մարոկկոյում տեղի ունեցածի մասին
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Մարոկկոյի ավերիչ երկրաշարժի ժամանակ զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին մաղ...