Այս պահին Միկա Բադալյանն ու Աշոտ Գևորգյանը վկայի կարգավիճակ ունեն. փաստաբան
Լրագրող Աշոտ Գևորգյանը և ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը այս պահին ունեն վկայի կարգավիճակ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է նրանց փաստաբան Լիանա Գրիգորյանը։
«Եթե անհրաժեշտություն առաջանա, ապա նրանք որպես վկա կհրավիրվեն հարցաքննության, եթե ոչ, ապա կսպասենք հետագա զարգացումներին։ Ո՛չ խափանման միջոց, ո՛չ էլ հեռանալու մասին արգելք նրանք նկատմամբ ընտրված չէ»,– նշել է փաստաբանը։
Գրիգորյանը տեղեկացրել է նաև, որ ձերբակալվածի իրավաչափության վերաբերյալ այս պահին բողոք է ներկայացվել Սյունիքի ընդհանուր իրավասության դատարան, Աշոտ Գևորգյանի մասով սեպտեմբերի 12–ին արդեն իսկ նշանակվել է դատական նիստ։
Հիշեցնենք, որ նրանք երեկ ուշ երեկոյան նրանք ազատ են արձակվել:
Նշենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Սյունիքում ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալված 7 անձանցից 2-ը ձերբակալվել են հրազեն ու ռազմամթերք ապօրինի կերպով իրացնելու պահին։ Նախաքննական մարմնի հաղորդագարության համաձայն` կատարվել է դեպքի վայրի զննություն, ինչպես նաև բնակարանների և ավտոմեքենաների խուզարկություններ, հարցաքննություններ։ Արդյունքում առգրավվել են «AK» տեսակի ինքնաձիգ, մարտական փամփուշտներ, նռնակներ, նռնակի պայթուցիչներ, ատրճանակներ, սվին դանակներ, տարբեր տեսակի ու ռազմական նշանակության գույք, կանեփ տեսակի բույսի թփեր։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է ՌԴ Կարմիր խաչի կողմից ուղարկված ապրանքատեսակների ցանկը
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ասկերան քաղաքով Արցախի Հ...
Ադրբեջանի կողմից առևանգված և ապօրինի ազատազրկված ուսանողները վերադարձվել են. Արցախի ՄԻՊ
Ադրբեջանի կողմից առևանգված և ապօրինի ազատազրկված ուսանողները վերադարձվել են: Այս մասին «ֆեյսբուքում» գրել է Արցախի ՄԻՊ Գ...
Հումանիտար բեռը մուտք է գործել Արցախ՝ Ասկերան քաղաքով
Ինչպես նախապես հայտատարվել էր, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգն...
Ադրբեջանական ԶԼՄ-ները քաղաքացիների տեղափոխումը փորձում են ներկայացնել որպես զինծառայողների տարհանում
Վերջին օրերին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ փորձում են ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից մի խումբ քաղաքացիների տեղափ...