Տարաձայնություններ, քննարկումներ են լինում, դա չի կարելի մեկնաբանել՝ ռուսական կողմի հետ լարվածություն. ԱԳ փոխնախարար
Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը պնդում է, որ բոլոր գործընկերների հետ էլ լինում են տարաձայնություններ, բայց չի նշանակում, որ դա կարելի է մեկնաբանել որպես լարվածություն։ Այս մասին նա հայտարարեց ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչի հետ է կապված վերջին շրջանում Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածությունը։
«Ռուսաստանի հետ ընթանում են աշխատանքային հարաբերություններ, ինչպես ունենում ենք մյուս գործընկերների հետ: Տարաձայնություններ, քննարկումներ, դա չի նշանակում, որ դա կարելի է մեկնաբանել որպես լարվածություն: Աշխատանքային կարգով գնում է տարբեր հարցերի շուրջ քննարկումներ»,- ասաց Պարույր Հովհաննիսյանը:
Հարցին՝ արդյո՞ք Հայաստանն այժմ դիտարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալը, փոխնախարարն ասաց. «Գիտեք, որ հայտարարությունները այդ հարցով ինչպես են ընթանում, մենք այդ հարցին անդրադարձել ենք: Մենք քննադատում ենք ՀԱՊԿ-ին մի շարք հարցերի հետ կապված, բայց այժմ այդ հարցը մեր օրակարգում չէ»:
Նմանատիպ հոդվածներ
«Եկել է ժամանակը, որ Երևանը թղթի վրա ստորագրի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը». Բայրամով
«Հիմա եկել է ժամանակը, որ Հայաստանը բանավոր ասվածը հաստատի պաշտոնական ստորագրությամբ»։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտգոր...
ՀՀ-ում շատանում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա «ցեխ շպրտելու» արևմտամետ լրատվական կառույցների թիվը․ Զախարովա
Մեզ մտահոգում է Հայաստանում աճող արևմտամետ լրատվամիջոցները, որոնք նպատակ ունեն վարկաբեկել մեր երկիրը և մեր հարաբերությու...
7 օրից իմ թեկնածությունն ենք առաջադրելու, եթե Շահրամանյանը վաղը չընտրվի. Սամվել Բաբայան
Նախագահի ընտրության համար իմ թեկնածությունը չընդունվեց, որովհետև համապատասխան մարմինները ապօրինաբար մերժել են իմ փաստաթղ...
Ինչ հնարավորություն կտա համալիրի ճանապարհի կառուցումը․ Երևանի քաղաքապետարանի հայտարարությունը
Երևանի քաղաքապետարանը հայտնում է. «Ի պատասխան Մարզահամերգային համալիրի վերակառուցվող ճանապարհի բազմաթիվ հարցա...