ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին հեղեղումներ Ստամբուլում. կա զոհ

Ստամբուլի բնակիչներն ու զբոսաշրջիկները հայտնվել են «թակարդում» տեղացող հորդառատ անձրևների պատճառով, որոնք հեղեղել են որոշ թաղամասերի փողոցները: Ստամբուլի նահանգապետը հայտնել է հեղեղումների պատճառով առաջին զոհի մասին: Այս մասին գրում է РИА Новости–ն:

Թուրքական ամենամեծ քաղաքում մոլեգնում է տարերքը, որը բառացիորեն քանդում է ամեն ինչ իր ճանապարհին. փողոցներն ու մեքենաներն արդեն անցել են ջրի տակ, հավանաբար ջրով են լցվել նաև շենքերի նկուղներն ու առաջին հարկերը։ Ամենաշատը տուժել է Բաշաքշեհիր շրջանը։ 

Միաժամանակ Ստամբուլի բնակիչներն ու հյուրերը հայտնվել են իսկական ծուղակի մեջ։ Այս պահին հայտնի է, որ հեղեղումների պատճառով ուսանողները չեն կարողանում լքել տեղի գրադարանը՝ նրանք օգնություն են խնդրում սոցիալական ցանցերում։ Ըստ CNN Turk–ի՝ հեղեղվել է նաև տեղի հիվանդանոցներից մեկը:

 

 

Պատահարներ