ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իտալիայում պարտված թիմի երկրպագուները խաղից հետո հրկիզել են մարզադաշտը

Իտալական Սերիա C-ում հանդես եկող (երրորդ դիվիզիոն) «Ֆոջիա» ակումբի երկրպագուները ազգային առաջնության հերթական հանդիպումից հետո պատահաբար այրել են «Տարանտո» մարզադաշտը։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Նշվում է, որ «Տարանտոյի» թիմը 2։0 հաշվով հաղթել է հյուրերին, ինչից հետո իրավիճակը մարզադաշտում սրվել է: «Ֆոջայի» երկրպագուները պիրոտեխնիկա են նետել, որից հետո, ենթադրաբար, մարզադաշտի հյուրերի հատվածը հրկիզվել է։ 

Երբ հրշեջները ժամանել են, «Ֆոջայի» երկրպագուները քարեր են նետել նրանց վրա։ Հրդեհը մարել այնուամենայնիվ հաջողվել է, սակայն մարզադաշտի հյուրերի հատվածը օգտագործվելու համար պիտանի չէ:

Քաղաքականություն

Պատահարներ