Պատերազմներում նահատակվող երեխաները մեր բոլորի՝ մեծերիս ձախողումն են․ Աննա Հակոբյանը Կիևում է
Կիեւում մասնակցում եմ Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ում գրում է ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։
«Օրը սկսվեց «Նահատակ երեխաներ» անունը կրող ցուցահանդես այցելությամբ, որտեղ ոգեկոչեցինք այս պատերազմում զոհված երեխաների հիշատակը։
Ինչպես նշել էի այա հունիսին Բրյուսելում «Կին քաղաքական առաջնորդներ 2023» ցագաթնաժողովում իմ ելույթում, 2022 թվականի փետրվարի 24-ից մինչ օրս Ուկրաինայում զոհվել է շուրջ 500 երեխա։Այսօր իմացանք, որ նրանցից ամենափոքրը 2 օրական է եղել, ամենամեծը 17 տարեկան։ Պատերազմներում նահատակվող երեխաները մեր բոլորի՝ մեծերիս ձախողումն են. աններելի, անուղղելի, անվերականգնելի ձախողումը»-գրել է վարչապետի կինը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցում է «Առաջին տիկնանց և ամուսինների» ամենամյա գագաթաժողովին:
[415d57ef629df2949bb99629cc028534.jpg]
[4c7076886cf3c5c5e5fc1e2e63f013ab.jpg]
[cf19f56ba9ac4793ce2d7157c125f94f.jpg]
[3e7e476985aa687b35fb7a1211e199dc.jpg]
[fa610ac480014c529326da082a4dc071.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում խուսափել հետագա միջադեպերից և վերադառնալ երկխոսության
Եվրամիությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումների և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին աճ...
Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակով. Պատել
ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելն անդրադարձել է ԼՂ–ում հումանիտար վիճակին։ «Մենք շարունակում ենք խորապես...
Մենք խորապես հարգում ենք Փաշինյանին, բայց մենք չենք կարող համաձայնել նրա այս թեզերի հետ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ «La Repubblica» թերթին տված հարցազրույ...
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը` հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մասին
«Մենք մշտապես ուսուցումներ ենք անցկացնում և աշխատում մեր գործընկերների հետ՝ պատրաստականության ապահովման և մեր զինված ուժ...