Մեծ Բրիտանիան մնում է ՌԴ-ի վտանգավոր աշխարհաքաղաքական հակառակորդը․ Նարիշկին
«Մեծ Բրիտանիան երկար ժամանակ եղել և այժմ էլ մնում է Ռուսաստանի Դաշնության վտանգավոր աշխարհաքաղաքական հակառակորդը»: Այս մասին «Ազգային պաշտպանւթյուն» ամսագրին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Մեծ Բրիտանիան դարեր շարունակ եղել ու մնում է մեր հայրենիքի վտանգավոր աշխարհաքաղաքական հակառակորդը»,- ասել է Նարիշկինը՝ հավելելով, որ շատ պատերազմներում ու հակամարտություններում, որոնք ուղղված են եղել Ռուսաստանի շահերի դեմ, շատ հաճախ Լոնդոնի մատը խառն է եղել։
«Անդրկուլիսյան ինտրիգների, մեր երկրի դեմ բրիտանացիների իրականացրած սադրանքների հարյուրավոր օրինակներ կան։ Իհարկե, Մեծ Բրիտանիան վաղուց արդեն կորցրել է նախկինում ունեցած հզորությունը, սակայն ուղղորդվելով անսկզբունք սյուզերենի կողմից, շարունակում է մնալ խիստ վտանգավոր»,- ասել է Նարիշկինը։
Նրա խոսքով՝ այսօր Բրիտանիան ամերիկաբրիտանական տանդեմում արդեն առաջատար դեր չի խաղում, ԱՄՆ-ն Բրիտանիայի և իր մյուս դաշնակիցների կարծիքն առանձնապես հաշվի չի առնում, նրանց օգտագործում է զուտ որպես իր շահերի սպասարկուներ։
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրենն, այնուհանդերձ, ձեռնպահ է մնացել բրիտանացիներին ու ամերիկացիներին Ռուսաստանի գլխավոր հակառակորդներ համարելուց։
«Կարիք չկա չափազանցնել անգլոսաքսոնական էլիտաների միասնությունն ու նրանց դերակատարումը միջազգային քաղաքականությունում, թեպետ թերագնահատել նույնպես պետք չէ»,- ասել է Սերգեյ Նարիշկինը։
Նմանատիպ հոդվածներ
«Եկել է ժամանակը, որ Երևանը թղթի վրա ստորագրի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը». Բայրամով
«Հիմա եկել է ժամանակը, որ Հայաստանը բանավոր ասվածը հաստատի պաշտոնական ստորագրությամբ»։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտգոր...
7 օրից իմ թեկնածությունն ենք առաջադրելու, եթե Շահրամանյանը վաղը չընտրվի. Սամվել Բաբայան
Նախագահի ընտրության համար իմ թեկնածությունը չընդունվեց, որովհետև համապատասխան մարմինները ապօրինաբար մերժել են իմ փաստաթղ...
ՀՀ-ում շատանում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա «ցեխ շպրտելու» արևմտամետ լրատվական կառույցների թիվը․ Զախարովա
Մեզ մտահոգում է Հայաստանում աճող արևմտամետ լրատվամիջոցները, որոնք նպատակ ունեն վարկաբեկել մեր երկիրը և մեր հարաբերությու...
«Ինչո՞ւ ավելի վաղ չեմ հրաժարական տվել»․ Արայիկ Հարությունյանը մի քանի հիմնական հարցի է անդրադարձել
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունները վայր է դնելու և հարակից զար...